ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և սիրտանոթային հիվանդությունների բուժման աջակցություն

Ծրագրի շրջանակում շաքարային դիաբետի, սիրտանոթային հիվանդությունների և զարկերակային գերճնշման կանխարգելման նպատակով իրականացվում է անվճար հետազոտում՝ վաղ փուլում շաքարային դիաբետը և զարկերակային գերճնշումը հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով։ 

Հիվանդության հայտնաբերման դեպքում անվճար տրամադրվում է անհրաժեշտ դեղորայքը կամ բժշկական հսկողություն։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե

Աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է այցելել տեղամասային պոլիկլինիկաներ կամ բժշկական այլ տեղամասային հաստատություններ։ 


Ծրագրի մասին

Պետական աջակցության այս ծրագիրը բնակչությանը մատուցվող կանխարգելիչ սքրինինգային ծառայություններից է։


Ներկայացվող պահանջները

Աջակցության ծրագրին կարող են դիմել 35-68 տարեկան ՀՀ քաղաքացիները։


Տրամադրման կարգը

1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին անվճար  տրամադրվում է անհրաժեշտ ողջ դեղորայքը, իսկ 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում ապահովվում է շարունակական հսկողություն։

Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող շահառուները կստանան հնարավորություն անմիջականորեն դեղատնից ձեռք բերել իրենց կողմից ընտրված և անհատապես իրենց հարմար սիրտ-անոթային հիվանդությունների բուժման կամ առողջության շարունակական պահպանման դեղերը:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր