ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ մինչև 18 տարեկան անձանց տրամադրվող հիվանդանոցային բուժօգնություն

Առողջության համընդհանուր ապահովագրության և բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում տրամադրվում են մինչև 18 տարեկան անձանց անվճար` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, ռեզիդենտներ
Ծառայության արժեքը
Անվճար

Ինչպե՞ս դիմել

Բուժօգնությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պոլիկլինիկա, իսկ անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտության դեպքում՝ երեխաներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական հաստատության ընդունարան։


Ծրագրի մասին

Բժշկական կազմակերպությունում մինչև 18 տարեկան անձանց` առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է իրականացվել է հետևյալ պայմաններում․

  • հիվանդանոցային պայմաններում շուրջօրյա հիվանդանոցային հսկողություն,
  • ցերեկային ստացիոնարի պայմաններում շուրջօրյա հիվանդանոցային հսկողություն,
  • արտահիվանդանոցային պայմաններում մասնագիտացված խորհրդատվություն և բժշկական օգնություն,
  • անհետաձգելի կարճատև (2-ից մինչև 24 ժամ) բժշկական օգնության (Էմերջենսի)։

Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել․

  • մինչև 18 տարեկան ՀՀ քաղաքացիները,
  • ռեզիտենդ հադնիսացող երեխաները՝ բացառությամբ մինչև 1 տարեկան երեխաների։
     

Պահանջվող փաստաթղթերը

Մինչև 18 տարեկան անձանց բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձը հաստատող փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,
  • բժշկի կողմից տրված ուղեգիրը, իսկ անհետաձգելի դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության կողմից տրված ուղեգիրը կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությունը։


Տրամադրման կարգը 

  • Հիվանդանոցային պայմաններում (այդ թվում` սուր և ենթասուր վերականգնողական) բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն իրականացվում ցանկում ներառված բժշկական ծառայությունների միջոցով:
  • Պլանային դեպքերում պացիենտը բժշկական կազմակերպություն է դիմում իր բժշկի ուղեգրմամբ։
  • Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում պացիենտները բժշկական հաստատություն են ընդունվում շտապօգնության ծառայության միջոցով:  
  • Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում, եթե նրանք սեփական կամ հարազատների նախաձեռնությամբ են ընդունվում հիվանդանոց, բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է տվյալ հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի եզրակացության հիման վրա:

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության` 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշում
  • ՀՀ կառավարության` 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշում
  • ՀՀ առողջապահության նախարարի՝ 2022 թվականի հունիսի 2-ի N 34 Ն հրաման

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր