ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ անհետաձգելի բուժօգնություն ուղղաթիռով

ՀՀ ամբողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը և պացիենտի տեղափոխումը (այդ թվում՝ հոսպիտալացումը) կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության, ինչպես նաև արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության (սանավիա) միջոցով:

Այս ծառայությունը գործում է հիվանդի բժշկասանիտարական տեղափոխման անհնարինության դեպքում, կամ, եթե ախտորոշման ճշտման կամ բուժօգնության համար պահանջվում է նեղ մասնագիտական խորհրդատվություն։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
մինչև 15 րոպե

Ուղղաթիռով հիվանդին տեղափոխման անհրաժեշտության մասին համապատասխան բժշկական հաստատության տնօրենը պետք է տեղեկացնի «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին (010-47-70-70 կամ 8119) հեռախոսահամարով։

Ընդ որում՝ դա պետք է կատարվի հիվանդի հարազատներին տեղեկացնելուց և նրանց գրավոր
համաձայնությունը ստալուց հետո՝ առավելագույնը 15 րոպեի ընթացքում։


Ծրագրի մասին

Այս ծառայությունը բնակչությանը տրամադրվում է առողջապահական ոլորտի պետական պատվերի (անվճար) շրջանակում։  


Ներկայացվող պահանջները

Ուղղաթիռով պացիենտին տեղափոխել հնարավոր է ՀՀ Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի բժշկական կազմակերպություններից ստացած կանչերի հիման, եթե հիվանդի մոտ առկա են՝ 

  • գանգուղեղային և ողնաշարի ծանր վնասվածքներ` տրավմատիկ շոկի ուղեկցումով,

  • պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),

  • կյանքին վտանգ սպառնացող ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում`
    գիտակցության կորստով,

  • կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ (էկզոգեն` պոլիօրգանային անբավարարության ախտանիշներով),

  • մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային
    հիվանդություն,

  • ինֆեկցիոն-տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդություններ և վիճակներ,

  • կյանքին վտանգ սպառնացող անհայտ էթիոլոգիայի գիտակցության կորուստ,

  • հղիներ և ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում,

  • ռեսպիրատոր դիսթրես սինդրոմ` ծանր աստիճանի (նորածնային շրջանում),

  • սուր երիկամային անբավարարություն (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում),

  • սրտային անբավարարություն, պարոքսիզմալ տախիկարդիա (մինչև 18 տարեկան
    երեխաների դեպքում),

  • կոմա` անհայտ էթիոլոգիայի (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում),

  • գլխուղեղի սպոնտան արյունազեղումներ (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում)։

Տրամադրման ժամկետը և արժեքը

Ծառայությունը տրամադրվում է անհապաղ։

Հղում օրենսդրությանը

ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 18-ի N 611-Ա հրաման

Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ առողջապահության նախարարության moh.am կայքում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր