Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հիվանդության հիմքով դեղորայքի արժեքի փոխհատուցում
Ծրագրի շրջանակում իրականացվում է հիվանդների դեղորայքի արժեքի փոխհատուցում որոշ հիվանդությունների դեպքում։
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ պոլիկլինիկա, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և դիսպանսերային հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններ:
Ծրագրի մասին
Աջակցության այս ծրագրի շրջանակում փոխհատուցվում է դեղորայքի արժեքը հետևյալ հիվանդությունների դեպքում․
- տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր),
- հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր),
- չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր),
- շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր),
- էպիլեպսիա (հակացնցումային դեղեր),
- սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր),
- պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր),
- սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո),
- մալարիա (հակամալարիային դեղեր),
- քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր),
- Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր) անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր),
- մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր),
- հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր),
- վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր),
- պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր),
- առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր),
- կավասակիի հիվանդություն (դեղեր),
- նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր),
- ցրված սկլերոզ (դեղեր),
- անհաս նորածինների դեղեր:
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շրջանակում փոխհատուցում տրամադրվում է այն քաղաքացիներին, ովքեր ունեն հապատասխան հիվանդությունների ախտորոշումը։
Անհրաժեշտ փաստաթղթերը
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- դեղատոմս։
Հղում օրենսդրությանը
«Դեղերի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003