ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ հեմոդիալիզային բժշկական օգնություն

Ծրագրի շրջանակում ապահովվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնություն և սպասարկում: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե

Հեմոդիալիզային բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել հետևյալ բժշկական հաստատություններ․

Երևանում`

  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», 
  • «Էրեբունի» բժշկական կենտրոն»,
  • «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ,
  • «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ (տեղակայված Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում),
  • «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն»,
  • «Արաբկիր Բժշկական Համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»,
  • «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն։

Մարզերում`

  • «Վանաձորի բժշկական կենտրոն»,
  • «Գյումրու բժշկական կենտրոն»,
  • «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Հրազդան, Մարշալ Բաղրամյան Պուրակային 38),
  • «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Արթիկ, Մարշալ բաղրամյան 2 շենք),
  • «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Արտաշատ, Արամ Խաչատրյան 116),
  • «Կապանի բժշկական կենտրոն»,
  • «Գորիսի բժշկական կենտրոն»,
  • («Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի Բժշկական կենտրոն»,
  • Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»,
  • «Գավառի բժշկական կենտրոն»,
  • «Մարտունու բժշկական կենտրոն»,
  • «Վայքի բուժական միավորում»,
  • «Իջևանի բժշկական կազմակերպություն»,
  • «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ /ք.Ստեփանավան։

Ծրագրի մասին

Հեմոդիալիզի (արյան մաքրում) աջակցության ծրագրիրն ընդգրկում է բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ մասնագիտական խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը՝ ծրագրային հեմոդիալիզի սեանսների անցկացման համար անհրաժեշտ պարագաներով, այդ թվում՝ առաջին անգամ տեղադրվող կարճատև օգտագործման կենտրոնական երակի երկլուսանցքանի կատետրի տեղադրումը և դեղերով ապահովումը։

Ներկայացվող պահանջները

Ծառայությունը ստանալու համար անձը պետք է լինի ՀՀ քաղաքացի և չունենա հեմոդիալիզի հետևյալ հակացուցումները․ 

  • չարորակ նորագոյացությունների 4-րդ փուլ (երբ պացիենտին այլևս ցուցված չէ հակաուռուցքային այդ բուժումը, ցուցված է միայն պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում),
  • լյարդի ցիռոզ՝ տերմինալ շրջան F3-4 փուլում,
  • թոքի ակտիվ տուբերկուլոզ (BK+),
  • 2 և ավելի հարաբերական հակացուցում,
  • տարիքը 80 տարեկանից բարձր է, և առկա է հարաբերական հակացուցումներից մեկը:
     

Հեմոդիալիզի իրականացման հարաբերական հակացուցումներն են՝
  • ինսուլտ կամ նյարդային համակարգի ծանր ախտահարումներ՝ երբ պացիենտը գտնվում է հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում, առկա են գիտակցության ծանր խանգարումներ կամ բացակայություն, անկողնային պարալիզված վիճակ,
  • հոգեկան խանգարումներ՝ երբ հոգեբույժի եզրակացությամբ անձը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար,
  • արյան մակարդելիության խանգարումներ, որոնք պայմանավորված չեն ուրեմիայով,
  • պացիենտը հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում է՝ սրտային անբավարարություն IV ՖԴ ըստ NYHA, փորոքային տախիկարդիայի, սրտամկանի սուր ինֆարկտի, ալկոհոլիզմի կամ թմրամոլության պատճառով։ 


Պահանջվող փաստաթղթերը

Հեմոդիալիզային բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • պացիենտի անձը հաստատող փաստաթուղթը,
  • հեմոդիալիզ իրականացնող բժշկի եզրակացությունը։


Ծառայության տրամադրման կարգը և ժամկետները

Ծրագրային հեմոդիալիզ ստացողների խմբում պացիենտներն ընդգրկվում են տվյալ հիվանդանոցի տնօրենի հրամանով, հեմոդիալիզ իրականացնող բժշկի եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման ցուցումներն ու հակացուցումները: 

Ծառայության տրամադրման ժամկետները սահմանվում են վերը նշված բժշկական հաստատությունների կողմից։


Հղում օրենսդրությանը

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 91-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։  

Թեժ գիծ՝

8003

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 80-80-03

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր