ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ անվճար և համավճարով ատամնաբուժական ծառայություններ

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից կարող են օգտվել բնակչության սոցիալապես անապահով  և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձինք:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Անվճար և համավճարով ատամնաբուժական ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է այցելել ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններ։ 


Ծրագրի մասին

Այս աջակցության շրջանակում իրականացվում են՝

  • ատամի հեռացում, պուլպիտի բուժում (նյարդերի և արյունատար անոթների բորբոքում),
  • պերիօդոնտիտի բուժում,
  • կարիեսի բուժում,
  • մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի, պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում և վերանորոգում (յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ)։

Ներկայացվող պահանջները

Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը անվճար ստանլու համար պետք է լինել` 

  • ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու,
  • հաշմանդամություն ունեցող՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով, կամ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձ,
  • մինչև 7 տարեկան երեխա,
  • մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխա,
  • նախազորակոչային և զորակոչային տարիքի անձ,
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ:
     

Համավճարով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար պետք է լինել սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված՝ 

  • հաշմանդամություն ունեցող անձ՝ ֆունկցիոնալության ծանր, միջին աստիճանի սահմանափակումով, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամությամբ,
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 
  • վերարտադրության տարիքի կին՝ հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում,
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխա` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ` 18-23 տարեկան,
  • 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձ,
  • զինծառայող և նրանց հավասարեցված անձ, նրա ընտանիքների անդամներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող,
  • փրկարարական ծառայող և նրա ընտանիքի անդամ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված կամ հաշմանդամություն ձեռք բերած փրկարարական ծառայող, ծառայության ընթացքում զոհված փրկարարական ծառայողի ընտանիքի անդամներ,
  • ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
  • բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ,
  • բռնադատվածներ,
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
  • մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
  • հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան,
  • բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
  • մինչև 18 տարեկան` շարունակական հսկողության տակ գտնվող երեխաներ,
  • մեկ ծնող ունեցող մինչև 18 տարեկան երեխաներ, 
  • ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ,
  • ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:


Պահանջվող փաստաթղթերը

Անվճար և համավճարով ատամնաբուժական ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված խմբերից որևէ մեկին պատկանելիության փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ:

Վճարման չափը և կարգը

Ծրագրի շրջանակներում գործող տոմատոլոգիական ծառայությունները կարող են մատուցվել անվճար կամ համավճարի տարբերակով, ընդ որում՝ համավճարի դեպքում պետության մասնակցության մասը կազմում է ընդհանուր գնի 65 %-ը, իսկ շահառուն վճարում է մնացած 35%-ը:

Հղում օրենսդրությանը 

ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր