ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ծառայություններ

Ծրագրի շրջանակում իրականացվում է 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի անվճար հետազոտություն։ 13-14 տարեկան դեռահաս աղջիկների շրջանում իրականացվում է մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՎ) վարակի դեմ պատվաստում՝ որպես արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելիչ միջոցառում։

Աջակցության նպատակն է արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը։  

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Այս աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է այցելել տեղամասային պոլիկլինիկաներ կամ բժշկական այլ տեղամասային հաստատություններ՝ մանկաբարձ-գինեկոլոգին։
 

Ներկայացվող պահանջները

Աջակցության ծրագրից կարող են օգտվել 30-ից 60 տարեկան կանայք և 13-14 տարեկան դեռահաս աղջիկները։

Տրամադրման ժամկետը և կարգը

Բժշկական այցի ընթացքում իրականացվում է կանանց բժշկական քննություն՝ ներառյալ ՊԱՊ քսուքի հետազոտություն, որի ժամկետները սահմանում է տեղամասային պոլիկլինիկաները կամ բժշկական հաստատությունները։

Բժշկական քննության արդյունքներով պացիենտն ուղղորդվում է հետագա նեղ մասնագիտական հետազոտության։ 

Ընդ որում՝ պահանջվող մյուս հետազոտություններն ու լաբորատոր քննությունները կարող են մատուցվել անվճար կամ վճարովի հիմունքներով՝ կախված պացիենտի ապահովագրություն կամ սոցիալական փաթեթ ունենալու կամ պետական պատվերի շրջանակում սպասարկվելու հանգամանքից։  

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր