ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Մասնակցել «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրին

Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-28 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել՝

0-18 տարեկան անձանց համար
18–28 տարեկան անձանց համար
  • Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող համապատասխան բժշկական կազմակերպություն։

Աջակցության չափը

0-28 տարեկան պացիենտներին (ըստ պահանջի) անվճար տրամադրվում է՝

  • ուլտրակարճատև ազդեցության ինսուլին «Ինսուլին Նովոռափիդ Ֆլեքսփեն 100 ՄՄ/մլ, 3 մլ»
  • երկարատև ազդեցության ինսուլին «Ինսուլին Լևեմիր 100 ՄՄ/մլ, 3 մլ»
  • ինսուլինային գրիչ-ներակիչներ
  • արյան մեջ գլյուկոզայի քանակը չափող սարքեր
  • գլյուկոզաչափ սարքերի թեսթ-երիզներ՝ 0-18 տարեկանների համար՝ ամսական 200 հատ, 18-28 տարեկանների համար՝ ամսական 100 հատ

0-18 տարեկան ՀՀ-ում հաշվառված պացիենտներին լրացուցիչ ավճար տրամադրվում են՝

  • Abbott ընկերության արտադրության «Ֆրի Սթայլ Լիբրե 2+» գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր, «Ֆրի Սթայլ Լիբրե 2+» կարդացող սարքեր։

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառու կարող են դառնալ 0-28 տարեկան պացիենտներ, որոնք շաքարային դիաբետի բուժման համար պարբերաբար պետք է ընդունեն ինսուլին։

Պահանջվող փաստաթղթերը

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է բժշկական հաստատություն ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • բժշկական հետազոտության արդյունքները։


Տրամադրման կարգը

Ծրագրի շրջանակներում մինչև 18 տարեկան պացիենտներին դեղերի անհրաժեշտ չափաքանակները տրամադրվում են․

  • «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի, «Արաբկիր» բժշկանան համալիրի և «Գյումրի» բժշկական կենտրոնի  կողմից,
  • 18 տարին լրանալուց հետո դեղերը սահմանված կարգով տրամադրվում են համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1973 Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր