ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների աջակցություն

Ծրագրով բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրվում է հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ կատարելու հնարավորություն։

Հատուկ ու դժվարամատչելի են համարվում այն բժշկական հետազոտությունները, որոնք Հայաստանում տարածքային առումով հասանելի չեն և ընդգրկված չեն պոլիկլինիկաներում ամբողջ ՀՀ բնակչության համար անվճար կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների փաթեթում։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել տարածքային պոլիկլինիկա։ 
 

Ներկայացվող պահանջները

Այս ծրագրին կարող են դիմել․
  • պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերի ցանկում ընդգրկված անձինք (բացառություն են զորակոչային, 27 տարեկանից բարձր և զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների և զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք), 

  • ցանկում չընդգրկված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլոզ ախտորոշում ունեցող բոլոր պացիենտները,

  • ցանկում չընդգրկված այն անձինք, որոնք ունեն պոլիկլինիկական բժշկական օգնություն տրամադրող կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների կողմից տրամադրված ուղեգիր։

Պահանջվող փաստաթղթերը

Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • թղթային կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա ուղեգիրը,
  • սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը,
  • չարորակ նորագոյացություններ ախտորոշում ունեցող անձինք` «Չարորակ նորագոյացություն» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված ուռուցքաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպության կողմից,
  • տուբերկուլոզ ախտորոշում ունեցող անձինք` «տուբերկուլոզ» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպության կողմից,
  • վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում՝ տեղեկանք կամ քաղվածք հղիի հսկողության քարտից` տրված հղիի նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից:

Տրամադրման ժամկետը և կարգը

Աջակցության տրամադրման ժամկետները և կարգը սահմանվում են տեղամասային պոլիկլինիկաների կամ բժշկական հաստատությունների կողմից։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 318-ն որոշում
  • ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013 թվականի մարտի 20-ի N 53-Ն հրաման

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր