ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ աորտայի անևրիզմաների վիրահատական ծառայություն

Ծրագրի շրջանակում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ՀՀ ամբողջ բնակչության համար կազմակերպվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների անվճար վիրահատություններ: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Ծառայության արժեքը
Անվճար

Այս վիրահատության համար անհրաժեշտ է շտապօգնության ծառայության միջոցով կամ սեփական նախաձեռնությամբ դիմել հետևյալ բուժհաստատություններ․


Երևանում`


Մարզերում`

  • «Վանաձորի բժշկական կենտրոն» (Լոռու մարզ, Վանաձոր, Գարեգին Նժդեհի փողոց, 2/42 շենք, հեռախոսահամար՝ +374 322 24 44 5)։

Ծրագրի մասին

Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում աորտայի անևրիզմայի վիրահատական ծառայությունները կազմակերպվում և իրականացվում են անվճար:  

Ներկայացվող պահանջները

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ բոլոր բնակիչները, եթե տվայլ վիրահատության կարիքն ունեն։  


Պահանջվող փաստաթղթերը

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում՝ շտաօգնության ծառայության ուղեգիրը կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությունը։

Տրամադրման ժամկետը և կարգը 

Պացիենտներն անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում հիվանդանոց են ընդունվում ինչպես շտապօգնության ծառայության միջոցով, այնպես էլ ինքնուրույն` սեփական կամ հարազատների նախաձեռնությամբ:

Հղում օրենսդրությանը 

  • ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր