Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, շուրջօրյա լրիվ խնամք «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար: Բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, շուրջօրյա լրիվ խնամք առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաների համար, ովքեր ունեն կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր արատներ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները կազմակերպում են այնտեղ բնակվող (խնամվող) երեխաների` առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրումը, ազատ ժամանցը, ուսումնադաստիարակչական ծառայությունների մատուցումը, աշխատանքային թերապիան՝ 16 տարեկանից բարձր երեխաների համար: