ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Գրանցել երեխայի որդեգրումը

Երևանի դեպքում երեխայի որդեգրման գործընթացը սկսվում է քաղաքապետարանից, իսկ մարզերի դեպքում՝ համայնքապետարանից։

Որդեգրման պետական գրանցումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։

Որդեգրման պետական գրանցման ժամանակ տրամադրվում է որդեգրման վկայական։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Նույն աշխատանքային օրը

Ուշադրություն
Որդեգրման պետական գրանցման համար հիմք է դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը:


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է Արդարադատության նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում (լրացվում է տեղում),
  • որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերը և դրանց պատճենները,

  • դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը,

  • երեխայի ծննդյան ակտային գրանցման տեղեկանքը կամ ծննդյան վկայականը,

  • լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝ լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր կամ նույնականացման քարտ)։

Վճարման չափը և կարգը

Որդեգրման պետական գրանցումն իրականացվում է անվճար։

Տրամադրման ժամկետը

Որդեգրման պետական վկայականը դիմումը ներկայացնելու օրն ուղարկվում է դիմումատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին կամ տրվում է թղթային կրիչի վրա։


Հղում օրենսդրությանը

  • «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Թեժ գիժ՝ 8500

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր