ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Գրանցել ՀՀ քաղաքացիություն չունեցողների ամուսնությունը

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են գրանցել իրենց ամուսնությունը պետական կարգով։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5 րոպե

Ամուսնությունը ՀՀ-ում գրանցելու համար անհրաժեշտ է զույգի ֆիզիկական ներկայությունը, սակայն դիմումը հնարավոր է ներկայացնել լիազորված անձի միջոցով։ 

Ներկայացվող պահանջները

Անհրաժեշտ է այցելել ամուսնացող անձանցից մեկի հաշվառման վայրի (կամ բնակության վայրի, եթե առկա է տեղեկանք տվյալ բնակության վայրում ապրելու վերաբերյալ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС), ներկայացնել դիմում և պահանջվող փաստաթղթերը։ 


Պահանջվող փաստաթղթերը

Ամուսնության գրանցում կատարելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․

  • ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը,

  • ամուսնության բացակայության մասին տեղեկանք` տրված օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից,

  • անձնագրերի պատճենները` հայերեն թարգմանված և նոտարական հաստատումով, 
  • նախկինում ամուսնության մեջ գտնված լինելու դեպքում՝ նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ (փաստաթղթում առկա ստորագրությունների վավերականությունը պետք է հաստատված լինի ապոստիլով),

  • անհրաժեշտության դեպքում՝ միջազգային կոնվենցիաներին համապատասխանող այլ փաստաթղթեր։


Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում վերջինս պետք է ներկայացնի նաև՝

  • ամուսնացող անձի կողմից լրացված և նոտարական կարգով հաստատված դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․
    • ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ըստ դիմողի ցանկության՝ նաև ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը,

    • ընտանեկան դրությունը՝ մինչև ամուսնանալը,

    • ամուսնացող անձի ազգանունը՝ ամուսնության պետական գրանցումից հետո,

    • ամուսնության պետական գրանցման ընտրված օրը,

    • ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարելու ցանկության մասին,

    • ամուսնության պետական գրանցման ժամկետը կրճատելու ցանկության մասին:


Վճարման չափը և կարգը

Ամուսնության պետական գրանցումն անվճար է։

Ամուսնության հանդիսավոր կերպով գրանցումը կարող է արժենալ մինչև 60,000 դրամ։ Հանդիսավոր արարողությամբ գրանցելու դեպքում սահմանված են արժեքներ։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը։ Այն իրականացվում է դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ և 6 ամսվանից ոչ ուշ։

 

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ ՝ 09:00-18:00
Ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր