ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստանալ մահվան վկայական

Մահվան վկայականը մահը հավաստող ​​պետական փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։
Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։

Առանց մահվան վկայականի հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Մահվան պետականորեն գրանցելու և մահվան վկայական ստանալու համար անհրաժեշտ է․

  • նույնականացումից հետո լրացնել մահացածի տվյալները,
  • մուտքագրել մահվան պատճառի մասին եզրակացություն համարը, որը տրվում է բժշկի կամ պաթոլոգիական կենտրոնի (տարածված է նաև Морг անվանումը) կողմից։

Տրամադրման ժամկետը և կարգը

Մահվան վկայականի թվային տարբերակը ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին դիմում ներկայացնելու օրը։



Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև մահվան վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր