Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է չամուսնացած, ամուսնալուծված կամ այրի անձանց։ Այն տրվում է 6 ամիս վավերականության ժամկետով։
Տեղեկանքը ստանալու համար հնարավոր է դիմել առցանց կամ ֆիզիկապես։
Ինչպե՞ս դիմել
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8)՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերը
Անձամբ դիմելու դեպքում՝
- դիմում,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
- նախկինում ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության դադարման փաստը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝
- դիմում,
- լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
- դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիմողի կողմից տրված լիազորագիրը (առանց նոտարական վավերացման),
- տեղեկանք ստացողի՝ նախկինում ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության դադարման փաստը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Որոշ դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, մասնավորապես՝
- ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականը,
- ամուսնու մահվան դեպքում՝ մահվան վկայականը։
Ուշադրություն
Օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված փաստաթղթերը պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ: Օտար լեզվով կազմված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ` նոտարական կարգով հաստատված կամ լիցենզավորված թարգմանչի կնիքով։
Վճարման չափը և կարգը
- Ամուսնական կարգավիճակի մասին տեղեկանքը հայերեն տրամադրելու համար վճարվող պետական տուրքը 10,000 դրամ է։
- Երկլեզու՝ հայերեն-անգլերեն տեղեկանք տրամադրելու համար պետական տուրքը 15,000 դրամ է՝ ներառյալ թարգմանությունը։
- Երկլեզու՝ հայերեն-ռուսերեն տեղեկանք տրամադրելու համար պետական տուրքը 15,000 դրամ է՝ ներառյալ թարգմանությունը։
Ամուսնության բացակայության վերաբերյալ պետական տուրքի վճարման հաշվեհամարն է 900005165213, լրացուցիչ վճարումների հաշվեհամարն է՝ 900013001244 (եթե բանկային հավելվածում չի ստացվում ուղիղ փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը):
ՀՀ-ում վճարումը կատարվում է գրասենյակում տեղադրված տերմինալների միջոցով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Տեղեկանքը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8)։
Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու համար տրամադրման ժամկետը կազմում է 3 աշխատանքային օր։
Հղում օրենսդրությանը
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 495-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
8500
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
8500