Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Կազմակերպել երեխայի խնամքը ընտանիքում
ՀՀ-ում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև նրանց մուտքը սահմանափակելու հետ կապված ծառայությունները (բեռնաթափման ծրագիր) տրամադրվում են հատուկ ծրագրերի շրջանակներում։
Ծրագրի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ապահովումն է ընտանիքում:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում, հասարակական կազմակերպության կողմից` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Դիմելու համար անհրաժեշտ է՝
- բավարարել օրենքով սահմանված պահանջներին,
- անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, դիմել բնակության վայրի՝ ՀՀ մարզպետարան կամ
- դիմել ծրագիրն իրականացնող կազմակերպությանը, որը կներկայացնի դիմումն իր կողմից։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել․
-
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկերի հաստատություններում խնամվող երեխա կամ նրա ընտանիքի անդամ,
-
կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի երեխա, ում ծնողները (կամ միակ ծնողը կամ օրինական ներկայացուցիչը) դիմել են երեխային հաստատություն տեղավորելու համար,
-
երեխա, ով հաստատությունից վերադարձել է ընտանիք և անհատական սոցիալական ծրագրի մոնիթորինգի արդյունքների համաձայն կարիք ունի ստանալու սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայություններ, որոնց մատուցման տևողությունը մինչև 12 ամիս է:
Պահանջվող փաստաթղթերը
- Հաստատությունում խնամվող երեխայի տվյալները փոխանցվում են հաստատությունից, ուստի փաստաթղթերի ցանկի անհրաժեշտություն դիմողից չկա:
- Ընտանիքում գտնվող երեխաների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել միայն դիմումը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշում։
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83