ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում է ամսական աջակցություն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար։

Աջակցության ծրագիրը նախատեսված է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար:

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու համար նախ անհրաժեշտ է առցանց դիմում ներկայացնել, որի հաստատումից հետո այցելել բանկ՝ առաջին ամսվա նպաստը ստանալու համար։

Առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • գրանցվել online.ssa.am-ում,

  • այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,

  • ընտրել «Մուտքագրել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում» ենթաբաժինը,

  • լրացնել անհրաժեշտ տվյալները և ներկայացնել դիմում։

Գրանցման ընթացքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի գրանցումը հաստատող հաղորդագրություն։

Դիմումի գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է՝ 

  • բացել գրանցումը հաստատող հաղորդագրությունը և անցնել հղումով,
  • մուտք գործել անձնական էջ՝ մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • բացվող պատուհանում լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • «Վճարող կազմակերպություններ» դաշտում ընտրել այն բանկը, ուր ցանկալի է այցելել նպաստը ստանալու համար,
  • սեղմել «Ուղարկել» կոճակը։

Դիմումը ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն դիմումի հաստատման կամ մերժման մասին։ 

Ներկայացվող պահանջները

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կարելի է ստանալ՝

  • մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և նախքան երեխայի 2 տարեկանը լրանալը նպաստ ստանալու համար դիմելու դեպքում,
  • գյուղական բնակավայրում հաշվառված լինելու և նպաստին դիմելու օրվա դրությամբ առնվազն 1 տարի անընդմեջ այդ հասցեում բնակվելու դեպքում։

Օտարերկրյա քաղաքացիների համար լրացուցիչ պահանջ է սահմանվում՝ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն 3 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը։

Պահանջվող փաստաթղթերը

Առաջին ամսվա նպաստը ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել բանկ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Եթե առաջին ամսվա նպաստը ֆիզիկապես ստանալու է խնամակալը, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • խնամակալության մասին փաստաթուղթ,
  • ծնողի կողմից տրված լիազորագիր՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակող դիմողին վճարելու վերաբերյալ։ Լիազորագիրը պետք է վավերացված լինի նոտարի կողմից։ 

 

Աջակցության չափը

Եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ․-ի հունվարի 1-ը, նպաստը կազմում է՝

  • 31,600 ՀՀ դրամ, եթե դիմողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, 

  • 31,600 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և չի աշխատում,

  • 63,200 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:

 

Եթե երեխան ծնվել է 2023 թ․-ի հունվարի 1-ից հետո, նպաստը կազմում է՝

  • 37,500 ՀՀ դրամ, եթե դիմողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում,

  • 31,600 դրամ ՀՀ, եթե դիմողը չի գտնվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում,

  • 69,100 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է այցելել բանկ առաջին ամսվա նպաստը առձեռն ստանալու համար։ Երկրորդ և հաջորդ ամիսների նպաստները տրամադրվում են դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով։ 

 

Հղում օրենսդրությանը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2069-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00-18:00

Հեռախոսահամար`

(+374) 010 56-53-83

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր