ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Ստանալ մայրության միանվագ նպաստ

Մայրության նպաստը նորածին երեխայի ծնողներին տրամադրվող միանվագ օգնություն է։ Այս նպաստի միջոցով հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում հատուցվում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը)։ Աշխատող կանանց մայրության նպաստը վճարում է գործատուն, իսկ չաշխատողներին՝ պետությունը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Սահմանված չէ
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Ինչպե՞ս դիմել

Աշխատող մայրերը մայրության միանվագ նպաստը ստանալու համար պետք է դիմեն իրենց գործատուին։

Չաշխատող մայրերը պետության կողմից մայրության նպաստ ստանալու համար պետք է այցելեն միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Պահանջվող փաստաթղթերը

Մայրության նպաստ ստանալու համար դիմումին կից՝ անհրաժեշտ է ներկայացնել.

Աջակցության չափը

Չաշխատող կանանց մայրության նպաստը 172,500 դրամ է։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Չաշխատող մայրերի համար մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով:
  • Նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի՝ 140 օրվա ընթացքում:
  • Մայրության նպաստը տրամադրվում է դիմումից հետո՝ 1 ամսվա ընթացքում։
  • Վաղաժամ ծննդաբերության դեպքում միանվագ նպաստ տրամադրվում է նաև այն դեպքերում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո։

Ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված (ինքնազբաղ) մայրերի համար գործում են մայրության միանվագ նպաստ ստանալու այլ պայմաններ։

Ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված մայր լինելու դեպքում մայրության միանվագ նպաստ ստանալու համար անհրաժեշտ է այցելել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։


Հղում օրենսդրությանը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը):

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր