ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնությունը

ՀՀ քաղաքացիները Հայաստանում ամուսնությունը գրանցելու համար պետք է լինեն առնվազն 18 տարեկան։

Ամուսնության պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ամուսնության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5 րոպե

Ամուսնությունը գրանցելու համար զույգի ֆիզիկական ներկայությունը պարտադիր է, սակայն դիմումը հնարավոր է ներկայացնել լիազորված անձի միջոցով։


Ներկայացվող պահանջները

Անհրաժեշտ է այցելել ամուսնացող անձանցից մեկի հաշվառման վայրի (կամ բնակության վայրի, եթե առկա է տեղեկանք տվյալ բնակության վայրում ապրելու վերաբերյալ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС), ներկայացնել դիմում և պահանջվող փաստաթղթերը։


Պահանջվող փաստաթղթերը

Ամուսնության գրանցում կատարելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․

  • ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը,

  • անձնագրերի պատճենները,

  • նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում՝ ամուսնալուծության վկայականը, ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը, եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է։


Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում վերջինս պետք է ներկայացնի նաև՝

  • ամուսնացող անձի կողմից լրացված և նոտարական կարգով հաստատված դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․
    • ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ըստ դիմողի ցանկության՝ նաև ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը,

    • ընտանեկան դրությունը՝ մինչև ամուսնանալը,

    • ամուսնացող անձի ազգանունը՝ ամուսնության պետական գրանցումից հետո,

    • ամուսնության պետական գրանցման ընտրված օրը,

    • ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարելու ցանկության մասին,

    • ամուսնության պետական գրանցման ժամկետը կրճատելու ցանկության մասին:


Վճարման չափը և կարգը

Ամուսնության պետական գրանցումն անվճար է։

Ամուսնության հանդիսավոր կերպով գրանցումը կարող է արժենալ մինչև 60,000 դրամ։ Հանդիսավոր արարողությամբ գրանցելու դեպքում սահմանված են արժեքներ։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը։ Այն իրականացվում է դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ և 6 ամսվանից ոչ ուշ։


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ ՝ 09:00-18:00
Ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր