Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ անվան փոխման պետական գրանցում
18 տարին լրացած անձն իրավունք ունի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը:
Դիմելու պայմանները
Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝
- ծնունդը գրանցվել կամ վերականգնվել է ՀՀ ՔԿԱԳ մարմիններում կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկներում,
- ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, և ՀՀ-ն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա։
Պահանջվող փաստաթղթերը
18 տարին լրացած անձի անվան փոխման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում են․
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
- ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները:
18 տարին լրացած անձի անվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները․
- դիմողի անձնագրային տվյալները,
- անունը փոխող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ,
- անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ակտային գրանցման վայրը և ժամանակը,
- անունը փոխել ցանկացող անձի ընտրած նոր անունը և (կամ) հայրանունը և (կամ) ազգանունը,
- անհրաժեշտ այլ տեղեկություններ:
16-18 տարին լրացած անձի անվան և (կամ) ազգանվան պետական գրանցման համար դիմումին կից ներկայացվում են․
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
- անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը,
- անունը փոխող անձի ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները,
- անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդի ակտային գրանցման վայրը և ժամանակը,
- անունը փոխել ցանկացող անձի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները,
- անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի, հոգաբարձուի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու վերաբերյալ,
- անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում՝ նաև դատարանի վճռի պատճենը կամ մահվան վկայականը կամ մահվան ակտային գրանցման տվյալները:
16-18 տարին լրացած անձի անվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները․
- դիմողի անձնագրային տվյալները,
- անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը,
- անունը փոխող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ,
- անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդի ակտային գրանցման վայրը և ժամանակը,
- անունը փոխել ցանկացող անձի ընտրած նոր անունը և (կամ) ազգանունը:
16 տարին չլրացած երեխայի անվան և (կամ) ազգանվան փոխման պետական գրանցման համար դիմումին կից ներկայացվում են․
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
- երեխայի ծննդյան պետական վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման տվյալները,
- երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում նաև դատարանի վճռի պատճենը կամ մահվան վկայականը,
- երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու վերաբերյալ,
- 10 տարին լրացած երեխայի համաձայնությունը՝ իր անվան և (կամ) ազգանվան փոխման վերաբերյալ:
16 տարին չլրացած անձի անվան և (կամ) ազգանվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները․
- դիմողի անձնագրային տվյալները,
- անունը փոխող երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ,
- երեխայի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները,
- երեխայի համար ընտրած նոր անունը և (կամ) ազգանունը,
- անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Վճարման չափը և կարգը
Անվան փոխման համար սահմանված է վճարել 5,000 դրամ պետական տուրք։
Տրամադրման ժամկետը
Երեխայի անվան փոխման պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում են համապատասխան անձանց կողմից երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին գրավոր համաձայնությունները՝ հաստատված նոտարական կարգով:
Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են նաև լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիրը:
Ուշադրություն
- Անվան փոխումը ՀՀ տարածքում գրանցում է գործակալությունը, իսկ օտարերկրյա պետության տարածքում կարող է գրանցել դիվանագիտական ծառայության մարմինը՝ անվան փոխման մասին ակտային գրանցում կատարելու միջոցով:
- Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, բացառությամբ վերոնշյալ օրենքով նախատեսված դեպքերի:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2005 թվականի հունիսի 23-ի N 941-Ն որոշում։
Որոշումը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80