ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Դիմել Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ ստանալու համար

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ ստանալու համար կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ նրա կողմից լիազորված անձը:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
2,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 3 աշխատանքային օր

Դիմել կարող է

  • 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում՝ իր ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար անձամբ կամ լիազորած անձի միջոցով,
  • 18 տարին լրացած անձը՝ իր վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար,
  • շահագրգիռ անձը՝ մահացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար,
  • որդեգրողը կամ որդեգրողների մահվան դեպքում որդեգրվածը՝ որդեգրման պետական գրանցման ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար,
  • ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ իրենց երեխաների կամ խնամակալության և հոգաբարձության ներքո գտնվող անձանց վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար,
  • 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար կարող է դիմել նաև իր մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:


Պահանջվող փաստաթղթերը

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ և անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում,
  • հասարակ լիազորագիրը և լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում,
  • խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ դիմումի դեպքում,
  • համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական բնակիչն է,
  • դիմում։

Ուշադրություն

Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում՝

  • անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում,
  • երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկություններն առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում։ 

 Վճարման չափը և կարգը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակի համար սահմանված է 2,000 դրամ պետական տուրք։ 


Տրամադրման ժամկետը

  • 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելու աշխատանքային օրը,
  • մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
    Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր