ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Դիմել երեխաների խնամքի ցերեկային կենտրոններ

Ծրագիրը նպատակ ունի աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաներին՝ ապահովելով նրանց ընտանիքում ապրելու իրավունքը և սոցիալական ներառումը: Այն գնահատում է երեխաների սոցիալական կարիքները և տրամադրում համապատասխան սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ կանխարգելելու կամ հաղթահարելու երեխայի դժվարին իրավիճակը:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ երեխաների ցերեկային խնամք իրականացնող հասարակական կազմակերպություններ։


Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են անվճար օգտվել լոգոպեդի, հոգեբանի և մի շարք այլ ծառայություններից։

Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունները մատուցվում են ինչպես Երևանում, այնպես էլ Արարատի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի և Շիրակի մարզերում։


Ծրագիրը ներառում է՝

  • երեխաների սոցիալ-հոգեբանական կարողությունների և կյանքի հիմնական հմտությունների զարգացում,
  • խոսքային խնդիրների հաղթահարմանն ուղղված ծառայություններ,
  • արտթերապիա,
  • անձի զարգացում,
  • սոցիալական աշխատանք ընտանիքի հետ՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների՝ այդ թվում ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով,
  • առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական և ուղղորդման ծառայություններ,
  • ցերեկային կենտրոն հաճախող երեխաներին սննդային փաթեթի տրամադրում,
  • առնվազն մեկ շահառուի անձնական օգնականի ծառայության տրամադրում՝ ելնելով տվյալ երեխայի կարիքներից և այլն։


Կենտրոնում խնամքը տրամադրվում է՝

  • երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա,
  • կենտրոնի նախաձեռնությամբ:


Երեխաների ցերեկային խնամքի ծառայությունները տրամադրվում են շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ։


Պահանջվող փաստաթղթերը


ՀՀ քաղաքացի
 լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ, մինչև 16 տարեկան երեխաների դեպքում ծննդյան վկայականը,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված համապատասխան բժշկական հաստատության կողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։


ՀՀ-ում
 բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Ծառայության տրամադրման ժամկետը և կարգը անհրաժեշտ է ճշտել այն հասարակական կազմակերպության հետ, որտեղ ուղղորդվել է դիմողը միասնական սոցիալական ծառայության կենտրոնի կողմից։


Հղում օրենսդրությանը

  • «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք,
  • «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենք։ 


Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ իրավական ակտերի ամենավերջին փոփոխված տարբերակները)։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր