Կյանքի իրադարձություն

Ստանալ քաղաքացիություն և կացության իրավունք

Հայաստանում օրինական հիմքերով կարող են բնակվել՝

  • ՀՀ քաղաքացիները,
  • ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողները, 
  • քաղաքացիություն չունեցող կամ փախստական անձինք, ովքեր ունեն համապատասխան վկայական։

Ուշադրություն 
2026 թվականի նոյեմբերի 1ից հնարավոր չի լինի դիմել հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար։ Նրանք, ովքեր արդեն ունեն հատուկ կացության կարգավիճակ, այն կարող են օգտագործել մինչև ժամկետը լրանալը։  
 
Եթե արդեն ունեք ամրագրում հատուկ կացության իրավունք ստանալու համար, կստանաք կացության քարտ, որում նշվում է այն մասին, որ ունեք կացության հատուկ կարգավիճակ։

ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ ազգությամբ հայերը, ՀՀ քաղաքացի ծնող ունեցողները, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձի հետ ամուսնացածները և այլն։ 

ՀՀ-ում բնակվելու համար անձը կարող է ստանալ՝

  • ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Հայաստանում 1 տարի բնակվելու հնարավորությամբ,
  • մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանում 5 տարի բնակվելու հնարավորությամբ։

Կախված կացության կարգավիճակի տեսակից՝ անձի իրավունքները տարբեր են։

Քաղաքացու ինքնությունը հավաստող փաստաթուղթը

Ի՞նչ է նույնականացման (ID) քարտը

16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները պարտադիր կերպով ստանում են նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։

6-16 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ ստանում են կամավոր։

16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր տրամադրվում է նույնականացման քարտ ունենալու դեպքում։

Նույնականացման քարտը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով։

Քաղաքացիությունն ապացուցող փաստաթուղթը

Անձնագրի ստացումը

Նշված հիմքերից որևէ մեկով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է դիմել քաղաքացիությունն ու ինքնությունն ապացուցող փաստաթուղթ՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։

Զինապարտ ՀՀ քաղաքացիները

Զինվորական հաշվառումը

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում 18-ից 37 տարեկան տղամարդիկ պետք է անցնեն երկամյա զինվորական ծառայության, իսկ 37-58 տարեկան ՀՀ քաղաքացի տղամարդիկ պետք է հաշվառվեն զինվորական պահեստազորում՝ զորահավաքի դեպքում զինվորական ծառայության կանչվելու հավանականությամբ։

Ֆիզիկապես դիմել զինվորական հաշվառում անցնելու համար ՀՀ-ում
Իմանալ ավելին
Ֆիզիկապես դիմել զինվորական հաշվառում անցնելու համար արտասահմանում
Իմանալ ավելին

Զինկոմիսարիատից ստացվող ծանուցումներ

Զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիները Զինկոմիսարիատից ստացված ծանուցումները կարող են ստուգել էլեկտրոնային եղանակով։

Ստուգել զինկոմիսարիատից ստացված ծանուցումները
Սկսել

Հաշվառումը ՀՀ բնակության վայրի հասցեում

ՀՀ բնակության վայրի հասցում կարող են հաշվառվել․

  • ՀՀ քաղաքացիները,
  • օտարերկրյա քաղաքացիները,
  • քաղաքացիություն չունեցող անձնինք։
Երկքաղաքացիության թույլատրումը

Երկքաղաքացիություն

Բաժինը կազմվել է՝ համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների։
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը

ՀՀ քաղաքացիության դադարեցումը

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

Անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար կարող է դիմել ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ գրանցվելով համակարգում և ներկայացնելով դիմում իր անձնական էջից։

Բնակության իրավունքի տեսակները

Կացության կարգավիճակը` որպես բնակության իրավունք

  • Ժամանակավոր կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրացինեերին 1 տարի ժամկետով օրինական հիմքով բնակվել Հայաստանում։
  • Մշտական կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս օտարերկրացիներին օրինական հիմքով բնակվել Հայաստանում 5 տարի ժամկետով և օգտվել անվճար առողջապահական ծառայությունից։

ժամանակավոր և մշտական կացության կագավիճակ

Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները բնակության իրավունքի տեսակներ են, որոնք օտարերկրացիներին հնարավորություն են տալիս օրինական հիմքով բնակվել ՀՀ-ում՝ համապատասխանաբար մինչև 1 և 5 տարի ժամկետներով և կարգավիճակը երկարաձգելու հնարավորությամբ։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր