ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ինչպե՞ս գրանցել ամուսնությունը ՀՀ-ում

Այս ուղեցույցի նպատակն է տրամադրել ամբողջական տեղեկատվություն ՀՀ-ում ամուսնության պետական գրանցման մասին։

ՀՀ-ում ամուսնություն գրանցելու իրավունք ունեն բոլորը՝ ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցողները և օտարերկյա քաղաքացիները։ ՀՀ օրենսդրությամբ ամուսնության պետական գրանցումն արգելվում է միայն մի քանի դեպքում

ՀՀ քաղաքացիների ամուսնության գրանցումը

Ֆիզիկապես գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնությունը
Սկսել

Ամուսնությունը գրանցելու համար տղամարդը և կինը պետք է լինեն առնվազն 18 տարեկան և ունենան միմյանց հետ ամուսնանալու փոխադարձ կամավոր համաձայնություն։

Անձը կարող է ամուսնանալ նաև`

  • 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը,
  • 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
  • Այն անձանց միջև, որոնցից մեկը գտնվում է գրանցված մեկ այլ ամուսնության մեջ,
  • մերձավոր ազգականների միջև (ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, հարազատ և համահայր կամ համամայր (նույն հորից կամ մորից ծնված) եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների միջև),
  • որդեգրողների և որդեգրվածների միջև,
  • այն անձանց միջև, որոնցից առնվազն մեկին դատարանը ճանաչել է անգործունակ (անգործունակ են համարվում այն անձինք, ովքեր հոգեկան խանգարման հետևանքով չեն կարող հասկանալ իրենց գործողությունների նշանակությունը)։
  • Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, որը կարող է լինել դիմումի ներկայացման հաջորդ օրվանից մինչև վեց ամսվա ընթացքում։
  • Ամուսնության առանձին դիմումներ ներկայացնելու դեպքում այդ ժամկետի հաշվարկը սկսվում է ամուսնության մասին երկրորդ դիմումը ներկայացնելու օրվանից:
  • Ամուսնության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնացողներից մեկի դիմումի հիման վրա:

Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի հաշվառման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС)։

Հաշվառման մշտական հասցե չունենալու դեպքում քաղաքացու ամուսնությունը գրանցում է նրա ժամանակավոր բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС): Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:

Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման վայրը։

Հետևաբար՝ ամուսնությունը գրանցում է զինծառայողի բնակավայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС)։

Այդ դեպքում զինծառայողի կողմից ներկայացվում է զինծառայության վայրից տեղեկանք: 

Ամուսնության պետական գրանցումը կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) ամուսնացող անձանց դիմումում նշված օրը՝ առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով:

Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:

Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով չի թույլատրվում:

Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման դիմումները բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) է ներկայացնում քրեակատարողական համապատասխան հաստատությունը՝ հաստատված տվյալ հաստատության ղեկավարի ստորագրությամբ և հաստատության կնիքով:

Ամուսնության հանդիսավոր պետական գրանցումը կատարում է գործակալության կամ սպասարկման կենտրոնի աշխատողը քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում։ 

  • Ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում),
  • եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն պետք է լինի ամուսիններից մեկի ազգանունը,
  • ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկուսից ավելի ազգանուն և գրվում է գծիկով,
  • եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) մերժում է ամուսինների խնդրանքը (օրինակ՝ չի կարող լինել Գրիգորյան-Սարգսյան-Պողոսյան)։ 

ՀՀ-ում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) գրանցված ամուսնությունը:

Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետևանքները, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում։

Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:  

ՀՀ-ում իրենց ամուսնությունը հանդիսավոր կարգով կարող են գրանցել բոլորը՝ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: 

Ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողության համար սահմանված են արժեքներ՝ 

  • գործակալության կամ սպասարկման կենտրոնի հատկացրած տարածքում (Կ. Դեմիրճյանի անվան մարզահամալիր)՝ 20,000 դրամ՝ գրանցման համար և 20,000 դրամ՝ որպես մուտքավճար,
  • գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում՝ 40,000 ՀՀ դրամ,
  • գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում, ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին՝ 60,000 ՀՀ դրամ։


ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ամուսնության գրանցումը

Ֆիզիկապես գրանցել ՀՀ քաղաքացիություն չունեցողների ամուսնությունը
Սկսել

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ գրանցում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС)՝ թույլտվության հիման վրա:

  • Ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը,
  • ամուսնության բացակայության մասին տեղեկանք` օտարերկրյա իրավասու մարմինների կողմից,

  • նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ (ստորագրությունների վավերականությունը պետք է հաստատված լինի ապոստիլով),
  • անձնագրի պատճենը` Հայաստանի Հանրապետության նոտարական թարգմանությամբ հաստատված։ 

Ուշադրություն
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որևէ հաստատում անհրաժեշտ չէ)։ 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) թույլտվությունը տրվում է մինչև 10-օրյա ժամկետում, որից հետո ամուսնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով։

  • Եթե ամուսնական զույգը ցանկանում է սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից՝ պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը:
  • Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:

Ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում բացի պետական տուրքից` վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետևյալ չափերով`

  • 2 աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար 150,000 ՀՀ դրամ,
  • 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար 120,000 ՀՀ դրամ,
  • 7 աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար 90,000 ՀՀ դրամ։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր