ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կյանքի իրադարձություն

Աշխատանք և կարիերա

ՀՀ-ում աշխատելու իրավունք ունեն 16 տարին լրացած բոլոր աշխատունակ անձինք։ Այս ուղեցույցում ներկայացված են բոլոր տեղեկությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել աշխատանքային կարիերայի ընթացքում։
  • Գործատուի և աշխատողի միջև հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային պայմանագրով։ Որոշ դեպքերում կարող է կնքվել նաև ծառայությունների մատուցման պայմանագիր։
  • Երբեմն կարող է սահմանվել փորձաշրջան (սովորաբար 3 ամիս տևողությամբ), որը գործատուին և աշխատողին թույլ է տալիս գնահատել աշխատողի համապատասխանությունը աշխատանքին։
  • Աշխատողն ունի տարեկան 20 (հնգօրյա գրաֆիկի դեպքում) և 24 (վեցօրյա գրաֆիկի դեպքում) օր վճարվող արձակուրդի իրավունք։
  • Իսկ եթե արձակուրդային օրերն աշխատողը չի հասցրել օգտագործել, ապա այդ օրերի համար հատկացված գումարը նա կստանա պայմանագիրը լուծելիս՝ վերջնահաշվարկի տեսքով։
Աշխատանք չունեցող անձանց համար պետությունն իրականացնում է աջակցության ծրագրեր՝ տրամադրելով դրամական օգնություն կամ աշխատանք գտնելու հնարավորություն։

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը գրավոր համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք։

Գործատուն էլ իր հերթին պարտավորվում է աշխատողին վճարել աշխատանքի դիմաց վարձատրություն՝ ապահովելով աշխատանքի կատարման համար անհրաժեշտ պայմաններ։

Բաժինը կազմվել է համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով` ի տարբերություն աշխատանքային պայմանագրի, որը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով։ Ծառայությունների մատուցման պայմանագիրը չի ենթադրում աշխատող-գործատու հարաբերություններ: Այս դեպքում չկա սահմանված՝

Այստեղ կարևորը արդյունքն է, ոչ թե աշխատանքային գործընթացը:

Ծառայությունների մատուցման (քաղաքացիաիրավական) պայմանագիր կնքվում է, երբ մեկ անձը (կամ կազմակերպությունը) մյուսին մատուցում է ծառայություններ՝ դրանց դիմաց վճար ստանալու նպատակով: Այդպիսի ծառայություններ կարող են լինել, օրինակ՝

  • իրավաբանական խորհրդատվություն,
  • հաշվապահական սպասարկում,
  • մարքեթինգային ծառայություններ,
  • կրթական ծրագրեր,
  • վերանորոգման աշխատանքներ,
  • այլ մասնագիտական ծառայություններ։

Փորձաշրջան

Փորձաշրջանը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գործատուն և աշխատողը գնահատում են աշխատողի համապատասխանությունը տվյալ հաստիքին և դրա պայմաններին։

Փորձաշրջանը տևում է 3-ից 6 ամիս։ 

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

Աշխատողի և գործատուի իրավունքներ և լիազորություններ

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

Աշխատավարձ

Աշխատավարձը հաշվարկվում է ամսական կտրվածքով և աշխատողին վճարվում աշխատանքային օրերին։ Վճարումը կատարվում է ամսական առնվազն 1 անգամ (երբեմն ավելի հաճախ) մինչև հաջորդ ամսվա 15-ը։

Աշխատավարձերը վճարվում են հայկական արժույթով՝ դրամով, և անկանխիկ եղանակով։

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

Աշխատանքային գրաֆիկ

Աշխատանքային գրաֆիկը այն ժամանակահատվածն է, որը հատկացված է աշխատողին աշխատելու համար։

Արտաժամյա աշխատանք

Արտաժամյա աշխատանքը այն աշխատանքն է, որը տեղի է ունենում աշխատանքային գրաֆիկից դուրս։ Արտաժամյա աշխատանքը մեկ շաբաթվա ընթացքում չի կարող գերազանցել 48 ժամը, իսկ օրվա ընթացքում՝ 12 ժամը։

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

Արձակուրդ և հանգիստ

Ուղեցույցի օգնությամբ կտեղեկանաս արձակուրդի տեսակների, տրամադրման պայմանների, տևողության, վճարի և հաշվարկի մասին։

Ինչպես նաև կծանոթանաս, թե ինչպես է կազմակերպվում հանգիստը աշխատավայրում և հանգստի ինչ տեսակներ կան։

Առցանց հաշվել արձակուրդայինի չափը
Սկսել

Անաշխատունակություն

Անաշխատունակությունը իրավիճակ է, երբ անձը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները առողջական խնդիրների պատճառով:

Պայմանագրի լուծում և վերջնահաշվարկ

Վերջնահաշվարկ

Վերջնահաշվարկը աշխատանքի ընթացքում չօգտագործված արձակուրդային օրերի վճարն է, որը տրվում է աշխատողին աշխատանքից դուրս գալուց հետո։

Առցանց հաշվել վերջնահաշվարկը
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

Աշխատանք պետական մարմիններում

Պետական թափուր աշխատատեղեր

Պետական ոլորտի թափուր աշխատատեղերում ընդունվել հնարավոր է՝  

  • որպես փորձնակ,
  • ըստ վարկանիշային ցուցակի,
  • մասնակցելով քաղաքացիական ծառայության մրցույթներին (ներքին կամ արտաքին),
  • ժամկետային պայմանագրով, որի ընթացքում կնքվում է կոնկրետ ժամանակահատվածի համար առավելագույնը 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր։
Էլեկտրոնային փոստով դիմել փորձնակի աշխատանքի համար պետական մարմիններում
Սկսել
Առցանց գրանցվել վարկանիշային թեստավորմանը քաղծառայողի աշխատանքի համար
Սկսել
Առցանց դիմել քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնի համար
Սկսել

Գործազրկություն և պետական աջակցության ծրագրեր

Աշխատանք կորցնելու դեպքում կարող ես հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ, ստանալ գործազուրկի կարգավիճակ, ինչի հիման վրա հետագայում կարող ես աշխատանք ունենալ։

Այս էջը օգտակա՞ր էր