ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ինչպե՞ս հաշվառվել ՀՀ բնակության վայրի հասցեում

Երբ դու հաշվառվում (գրանցվում) ես քո բնակության վարի հասցում, քո անձնական տվյալները մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստր: Այս գրանցումը կարևոր է, քանի որ այն քեզ հնարավորություն է տալիս՝

  • մասնակցելու ընտրություններին
  • ազատ տեղաշարժվելու երկրի ներսում,
  • փոխելու բնակության վայրը,
  • օգտվելու պետական և մասնավոր տարբեր ծառայություններից։

Այս ուղեցույց կօգնի հասկանալ բնակության վայրում հաշվառման (գրանցման) գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթերը և այլ կարևոր մանրամասներ:

Բնակության վայրում հաշվառվելու (գրանցվելու) համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որը սպասարկում է քո բնակության վայրի անձնագրային ծառայությունը՝ ներկայացնելով սահմանված ձևի դիմում, անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր։

Երևանում բնակության վայրի անձնագրային բաժանմունք այցելելու համար անհրաժեշտ է նախապես ամրագրել այց։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։

Առցանց ամրագրել այց բնակության վայրի հասցում հաշվառվելու (գրանցվելու) համար
Սկսել

Գրանցումը սեփականության իրավունքի կամ վարձակալության պայմանագրի հիման վրա

Հաշվառումը փաստացի բնակվելու վայրում

Հաշվառումը առանց սեփականության իրավունքի կամ վարձակալության պայմանագրի

Երեխայի հաշվառումը բնակության վայրի հասցեում

Գրանցումը մինչև անձի 16 տարին լրանալը

Այլ դեպքեր

Գրանցման դիմումի ներկայացումը, փոփոխությունը կամ մերժումը

Ուղեցույցը կազմվել է համաձայն՝ ՀՀ կառավարության՝ 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման և «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի։
Ուղեցույցը պատրաստվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր