ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ հատուկ կացության կարգավիճակ

Այս ուղեցույցի նպատակն է տեղեկություններ տրամադրել Հայաստանում հատուկ կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ։ 

Հատուկ կացության կարգավիճակը տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների: Հատուկ  կացության կարգավիճակը շնորհվում է ՀՀ վարչապետի կարգադրությամբ։

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս ստանալ հատուկ անձնագիր

  1. Քայլ 1

    Պատրաստիր փաստաթղթերդ

    Հետևելով ուղեցույցին՝ պատրաստիր հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը։

  2. Քայլ 2

    Ներկայացրու դիմում

    ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմիր Միգրացիոն ծառայություն, իսկ արտասահմանում գտնվելիս՝ տվյալ երկրում գտնվող ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

  3. Քայլ 3

    Ստացիր հատուկ անձնագիր

    Դիմելու պահից 60 օրվա ընթացքում ստացիր հատուկ անձնագիրդ Միգրացիոն ծառայության գրասենյակից։

Հայաստանում հատուկ կացության պայմանները

Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը

Առցանց ամրագրել այց հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանում
Սկսել
Ֆիզիկապես դիմել հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար արտասահմանում
Իմանալ ավելին

Հատուկ անձնագրի տրամադրումը, փոխանակումը կամ դիմումի մերժումը

Ֆիզիկապես դիմել հատուկ անձնագիրը վերականգնելու կամ փոխանակելու համար Հայաստանում
Իմանալ ավելին
Ֆիզիկապես դիմել հատուկ անձնագիրը վերականգնելու կամ փոխանակելու համար արտասահմանում
Իմանալ ավելին
Ուղեցույցը կազմվել է՝ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, իսկ պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր