ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անվտանգություն և պաշտպանություն

Անցնել զինվորական հաշվառում ՀՀ-ում

Զինվորական հաշվառման նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության ապահովումն է:

Զինվորական հաշվառման ենթակա են՝

  • տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները,

  • մինչև 27 տարին լրանալը զինվորական հաշվառում չանցած քաղաքացիները (պահեստազորի սպայական կազմի դեպքում՝ մինչև 35 տարին լրանալը),

  • ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած արական սեռի քաղաքացիները:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ

Զինվորական հաշվառում անցնելու համար անհրաժեշտ է՝

  • անձնագրային բաժանմունքից ստանալ զինկոմիսարիատում գրանցման ուղեգիր և այն ներկայացնել զինկոմիսարիատ,
  • անցնել բուժզննում, ըստ զինկոմիսարիատում տրամադրված ցուցակի՝ հանձնել բժշկական թեստեր,
  • հաշվառվել զինկոմիսարիատում, զինկոմիսարիատում ստացած հաշվառման թերթիկը ներկայացնել անձնագրային բաժանմունք և ստանալ անձնագիր։

Այս գործընթացը սովորաբար տևում է մի քանի օր։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր