Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Անցնել զինվորական հաշվառում արտասահմանում
Զինվորական հաշվառման նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության ապահովումն է:
Զինվորական հաշվառման ենթակա են՝
- 
տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները,
 - 
սահմանված ժամկետում զինվորական հաշվառում չանցած քաղաքացիները,
 - 
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած արական սեռի քաղաքացիները:
 
Օտարերկրյա պետությունում զինվորական հաշվառումն իրականացվում է տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից։
Զինվորական հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ է ներկայանալ տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- 
դիմում,
 - 
պարտավորագիր,
 - 
ինքնակենսագրություն,
 - 
ծննդյան վկայականի պատճենը,
 - 
անձնագրի պատճենը,
 - 
35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
 - 
բնակության վայրի մասին տեղեկանք,
 - 
ընտանիքի կազմի մասին տեղեկանք,
 - 
բնութագիր (ուսումնական հաստատությունից),
 - 
առողջական վիճակի մասին փաստաթղթեր (առկայության դեպքում):
 
Ուշադրություն
Զինվորական հաշվառման կանգնելուց հետո այն քաղաքացիները, ովքեր ենթակա են ծառայության, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը և նոյեմբերի 1-ը ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ստորագրությամբ կամ էլեկտրոնային կապի միջոցով կստանան ծանուցագիր ՀՀ զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11