BETA

This site is new, your feedback will help us improve it.

Առողջապահական աջակցություն

Հետազոտություններ և բուժօգնություն

Սկսել

Աջակցության այս ծրագրով պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում (պետական պատվեր) տրամադրվում է գինեկոլոգիական և մանկաբարձական սպասարկում կանանց կոնսուլտացիաներում և առողջության կենտրոններում։

Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է բժշկական օգնության այն տեսակները, որոնց իրականացումը չի պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում (այդ թվում` տնային կանչը)։ Այն ընդգրկում է կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ:

Սկսել

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում (պետական պատվեր) ՀՀ տարածքում գործող բժշկական կազմակերպություններում իրականացվում է մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական սպասարկում։

Հիվանդանոցային բժշկական օգնությունը տրամադրվում է այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրականացնել բուժում կամ ախտորոշում արտահիվանդանոցային պայմաններում, պացիենտի առողջացումը հնարավոր է ապահովել միայն հիվանդանոցում, կամ նա ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն:

Սկսել

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկում է, որը տրամադրվում է նրանց ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրների լուծման համար։

Սկսել

Ծրագրի շրջանակում տրամադրվում են մինչև 18 տարեկան անձանց անվճար և արտոնյալ պայմաններով (պետական պատվերով) մատուցվող հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ։

Սկսել

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից կարող են օգտվել բնակչության սոցիալապես անապահով  և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձինք:

Սկսել

Ծրագրի շրջանակում շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման կանխարգելման նպատակով իրականացվում է անվճար հետազոտում՝ վաղ փուլում շաքարային դիաբետը և զարկերակային գերճնշումը հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով։ 

Հիվանդության հայտնաբերման դեպքում տրամադրվում է անհրաժեշտ դեղորայքը կամ բժշկական հսկողություն։ 

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականացվում է 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի անվճար հետազոտություն։ 13-14 տարեկան դեռահաս աղջիկների շրջանում իրականացվում է մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՎ) վարակի դեմ պատվաստում՝ որպես արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելիչ միջոցառում։

Աջակցության նպատակն է արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը։  

Սկսել

Ծրագրով բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրվում է հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ կատարելու հնարավորություն։

Հատուկ ու դժվարամատչելի են համարվում այն բժշկական հետազոտությունները, որոնք Հայաստանում տարածքային առումով հասանելի չեն և ընդգրկված չեն պոլիկլինիկաներում ամբողջ ՀՀ բնակչության համար անվճար կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների փաթեթում։ 

Սկսել

Ծրագրի շրջանակում ապահովվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնություն և սպասարկում: 

Սկսել

Այս ծրագրով պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով տրամադրվող  թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակում կազմակերպվում է շարունակական (դիսպանսերային) հսկողություն։ 

Սկսել

Ծրագրի շրջանակում հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական որոշ հետազոտություններ ու ծառայություններ։

Սկսել

Ծրագրի շրջանակում կազմակերպվում է վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվող բուժում՝ ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով: 

Սկսել

Ծրագրի շրջանակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պետության կողմից անվճար պայմաններով տրամադրվում է անհետաձգելի հոգեբուժական օգնություն ու սպասարկում հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում։ 

Սկսել

Ծրագրի շրջանակում բժշկական ցուցման առկայության դեպքում բոլոր պացիենտներին ուռուցքային հիվանդության բուժման համար տրամադրվում է Մվասի (Բևացիզումաբ) դեղորայք։

Սկսել

ِԱջակցության ծրագրի շրջանակում հիվանդի նյարդաբանական վիճակի և գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների արտահայտման ժամանակահատվածը հաշվի առնելով՝ իրականացվում է ներերակային թրոմբոլիտիկ բուժում, կամ թրոմբէկտոմիա՝ թրոմբի մեխանիկական հեռացում։ Ծառայությունները մատուցվում են գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների դեպքում: 

Սկսել

ՀՀ ամբողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը և պացիենտի տեղափոխումը (այդ թվում՝ հոսպիտալացումը) կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության, ինչպես նաև արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության (սանավիա) միջոցով:

Այս ծառայությունը գործում է հիվանդի բժշկասանիտարական տեղափոխման անհնարինության դեպքում, կամ, եթե ախտորոշման ճշտման կամ բուժօգնության համար պահանջվում է նեղ մասնագիտական խորհրդատվություն։ 

Սկսել

Ծրագրի շրջանակում 1-ից 3-րդ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդներին տրամադրվում է տրաստուզումաբ դեղորայքը։

Սկսել

ՀՀ բուժհաստատություններում ներդրվել է աղիների քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը, որի նպատակն է աղիների (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղի (կոլոռեկտալ քաղցկեղ) չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը։ 

 

Health insurance and state order

Սկսել

Ծրագրի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ՀՀ ամբողջ բնակչության համար կազմակերպվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատություններ:

Սկսել

Ծրագրի շրջանակում անվճար կարգով սուր ինֆարկտի դեպքում իրականացվում է դեղապատ ստենտի (Stent for Life) տեղադրում և համավճարով աորտա-կորոնար շունտավորում։ 

Սկսել

Պետական պատվերի միջոցով հնարավորություն է տրվում ՀՀ առողջապահության կազմակերպություններում օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։

Medicines and prescriptions

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականացվում է հիվանդների դեղորայքի արժեքի փոխհատուցում որոշ հիվանդությունների դեպքում։

Սկսել

Ծրագրի շրջանակում առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի դեղորայքը հատկացվում է լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-22 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջարկի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ։

Staying healthy

Սկսել

Ծրագիրը հնարավորություն է տալիս անվճար կամ համավճարով օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից։

Was this page useful?