This site is new, your feedback will help us improve it.
Մասնակցել «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրին
Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-22 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջարկի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ։
Աջակցության չափը
Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-22 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջարկի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ` ուլտրակարճատև ազդեցության «Ինսուլին Հումալոգ 100ՄՄ/մլ 3մլ» և երկարատև ազդեցության «Ինսուլին Աբասագլար 100ՄՄ/մլ 3մլ» դեղեր, ինսուլինային գրիչ-ներակիչներ, իսկ 0-18 տարիքային խմբի պացիենտներին վերոնշյալ դեղերի և ինսուլինային գրիչ-ներակիչների հետ միաժամանակ տրամադրվում են արյան մեջ գլյուկոզայի քանակը չափող սարքեր և նշված սարքերի թեսթ-երիզներ (յուրաքանչյուր պացիենտին ամսական կտրվածքով 2 տուփ)։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շահառու կարող են դառնալ 0-22 տարեկան ինսուլինակախյալ պացիենտները:
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է բժշկական հաստատություն ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- բժշկական հետազոտության արդյունքները։
Տրամադրման կարգը
Ծրագրի շրջանակներում մինչև 18 տարեկան պացիենտներին դեղերի անհրաժեշտ չափաքանակները տրամադրվում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից, 18 տարին լրանալուց հետո դեղերը սահմանված կարգով տրամադրվում են համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից:
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003