This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ պալիատիվ բժշկական օգնություն
Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկում է, որը տրամադրվում է նրանց ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրների լուծման համար։
Պալիատիվ բժշկական օգնություն ստանալու համար պետք է դիմել տեղամասային պոլիկլինկաներ, կատարել տնային կանչեր, դիմել հոսպիսին կամ այլ համապատասխան բժշկական հաստատություններ՝ կախված պացիենտի վիճակից։
ՀՀ մարզերում պետական պատվերի շրջանակներում արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնության ծառայություն մատուցվում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում:
Ծրագրի մասին
Պալիատիվ բուժօգնությունը կամ խնամքը տրամադվում է հետևյալ եղանակներով․
- արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունները տրամադրվում են պոլիկլինիկաներում՝ տվյալ հաստատության աշխատանքային ժամերին, այդ թվում՝ տնային կանչերի միջոցով։
- շարժական (մոբիլ) պալիատիվ բուժօգնությունը կարող է տրամադրվել արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատության կազմում՝ այն մատուցելով նաև հիվանդի տանը,
- հիվանդանոցային (ստացիոնար) պալիատիվ բուժօգնության շրջանակում պացիենտների հիվանդանոցային բուժումն իրականացվում էհամապատասխան լիցենզիա ունեցող հաստատություններում,
- պալիատիվ բուժօգնությունը հոսպիսներում (պալիատիվ խնամքի մասնագիտացված կենտրոններ) տրամադրվում է հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող այն պացիենտներին, որոնց համար անհրաժեշտ է հիվանդանոցային երկարատև խնամք։
Ներկայացվող պահանջները
Պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու պայմանը ցանկացած անձի դեպքում իր կամ շրջապատի կյանքին վտանգ սպառնացող, շարունակական կամ կյանքը սահմանափակող հիվանդություն ունենալն է։
Պահանջվող փաստաթղթերը
Պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- պացիենտի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
- պացիենտի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)։
Վճարման չափը և կարգը
Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է անվճար, համավճարով կամ վճարովի հիմունքներով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով։
Պոլիկլինկաների մասնագետները պացիենտին ուղեգրում են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետ: Պալիատիվ բուժօգնության տրամադրման պահից սկսած լիովին դադարեցվում է մինչ այդ պացիենտին տվյալ հիվանդության կապակցությամբ ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման այլ տեսակների շրջանակում ծառայությունների իրականացումը, կատարվում է պալիատիվ բժշկական օգնության անցնելու վերաբերյալ գրանցում պացիենտի բժշկական փաստաթղթերում, և պացիենտը անցնում է պալիատիվ բուժօգնության մասնագետի հսկողության տակ։
Հղում օրենսդրությանը
ՀՀ առողջապահության նախարարի՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ի N 45-N հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ առողջապահության նախարարության՝ moh.am կայքում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003