This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ աորտայի անևրիզմաների վիրահատական ծառայություն
Ծրագրի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ՀՀ ամբողջ բնակչության համար կազմակերպվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատություններ:
Այս վիրահատության համար անհրաժեշտ է շտապօգնության ծառայության միջոցով կամ սեփական նախաձեռնությամբ դիմել հետևյալ բուժհաստատություններ․
Երևանում`
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական Կենտրոն» (Երևան, Նոր Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան փողոց, 10 շենք, հեռախոսահամար՝ +374 11 60 00 03),
- «Էրեբունի բժշկական Կենտրոն» (Երևան, Տիտոգրադյան 14, հեռախոսահամար՝ +374 10 47 11 00),
- «Աստղիկ բժշկական կենտրոն» (Դանիել Վարուժանի փողոց 28/1 շենք, հեռախոսահամար՝ +374 11 66 77 88),
- «Նորք Մարաշ բժշկական Կենտրոն» (Երևան, Ա. Արմենակյան 108/4, հեռախոսահամար՝ +374 10 65 59 30),
- «Շենգավիթ բժշկական կենտրոն» (Երևան, Մանանդյան փողոց, 9 շենք, հեռախոսահամար՝ +374 11 56 05 60),
- «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն» (Երևան, Մոսկովյան 15, հեռախոսահամար՝ +374 10 56 03 03),
- «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ» (Երևան, Է․ Հասրաթյան 9, հեռախոսահամար՝ +374 10 28 20 20),
- «Բեսթ Լայֆ ԲԿ» (Երևան, Ֆանարջյան փողոց, 55 շենք, հեռախոսահամար՝ +374 96 20 11 33)։
Մարզերում`
- «Վանաձորի բժշկական կենտրոն» (Լոռու մարզ, Վանաձոր, Գարեգին Նժդեհի փողոց, 2/42 շենք, հեռախոսահամար՝ +374 322 24 44 5)։
Ծրագրի մասին
Աջակցության այս տեսակը ՀՀ ողջ բնակչությանը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում։
Ներկայացվող պահանջները
Ծրագրից կարող են օգտվել ՀՀ բոլոր բնակիչները, եթե տվայլ վիրահատության կարիքն ունեն։
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում՝ շտաօգնության ծառայության ուղեգիրը կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությունը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Պացիենտներն անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում հիվանդանոց են ընդունվում ինչպես շտապօգնության ծառայության միջոցով, այնպես էլ ինքնուրույն` սեփական կամ հարազատների նախաձեռնությամբ:
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003