This site is new, your feedback will help us improve it.
Դիմել անպտղության հաղթահարման ծրագրին
Ծրագիրը հնարավորություն է տալիս անվճար կամ համավճարով օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից։
Ծրագրում ներգրավվելու համար շահառուն իր ընտրությամբ կարող է դիմել հետևյալ բժշկական կազմակերպություններ․
- Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ (Մարգարյան ծննդատուն, Երևան, Մաշտոցի պողոտա, 22 շենք, հեռախոսահամար՝ +374 10 53 06 41),
- Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ (Հանրապետական հիվանդանոց, Երևան
Մարգարյան փողող, 6/2 շենք, հեռախոսահամար՝ +374 10 34 17 74), - «Շենգավիթ» բժշկական կենտրոն (Երևան, Մանանդյան փողոց, 9 շենք, հեռախոսահամար՝ +374 11 56 15 61),
- «Աստղիկ» բժշկական կենտրոն (Երևան, Դանիել Վարուժանի փող 28 /1 շենք, հեռախոսահամար՝ +374 11 66 77 88),
- «Ֆերթիլիթի սենթր» վերարտադրողական առողջության կենտրոն (Երևան, Նոր Նորք 2-րդ նրբ. Մոլդովական փողոց, 41/7)։
Պետք է նկատի ունենալ, որ ներկայացված ցանկը կարող է փոփոխվել, այդ պատճառով ցանկալի է նախապես զանգահարել ու ճշգրտել՝ արդյոք տվյալ հաստատությունը մասնակցում է ծրագրին։
Ծրագրի մասին
Այս աջակցության ծրագրի շրջանակում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
- անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում,
- վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող հետազոտություններ,
- վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով՝ սերմնավորման փորձեր առավելագույնը 6 դաշտանային ցիկլի ընթացքում,
- արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ սաղմերի ստացման դեպքում 4 սաղմի սառեցում` մինչև 6 ամիս պահպանմամբ,
- ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրում արգանդի խոռոչ։
Ներկայացվող պահանջները
Աջակցության ծրագրից օգտվելու համար դիմողները պետք է լինեն ՀՀ քաղաքացի կամ Լեռնային ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստական ճանաչված կանայք, որոնք ՝
- 2 տարի և ավելի անպտղություն ունեն (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) և պատկանում են 20-35 տարիքային խմբին,
- 28-42 (ներառյալ) տարեկան են և զավակ չունեն,
- ունեն մեկ երեխա, սահմանված կարգով գրանցված ամուսնություն, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման), 20-36 (ներառյալ) տարիքային խմբին են պատկանում։ Ընդ որում՝ 36 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 39 տարեկան դառնալը.
- սահմանամերձ բնակավայրերի բնակիչ, գրանցված ամուսնություն և 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացիներ են, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեն (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման), պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին,
- զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության պատճառական կապով զոհված որդու` ՀՀ քաղաքացի մինչև 42 տարեկան ծնող են,
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ստացված վնասվածքի, խեղման կամ ձեռք բերված հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած զավակի ծնող են։
35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը։
Աջակցության չափը
Մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները (առաջին փորձի ժամանակ կատարված հետազոտությունների վաղեմության ժամկետը լրանալու դեպքում) և արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացվում է անվճար կամ համավճարով` պետության կողմից 50% մասնակցությամբ (անկախ այն հանգամանքից, թե ծրագրին դիմող անձը երբվանից է համարվում շահառու)։
Ծրագիրը չի ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման ծախսերը։ Բացառություն են ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների, մարտական ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված զինծառայողների ծնողները։
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում,
- կնոջ, տղամարդու անձնագիր, նույնականացման քարտ,
- դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր,
- սահմանամերձ բնակավայրերի բնակիչների դեպքում՝ տեղեկանք բնակության վայրից` մշտապես բնակվելու և տեղեկանք ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից` մշտական բնակության վայրում առնվազն 1 տարի հաշվառված լինելու վերաբերյալ, ընդ որում` շահառու ամուսիններից մեկի հաշվառման և մշտական բնակության վայրերը պետք է համապատասխանեն այս սահմանաերձ բնակավայրերի ցանկին,
- ամուսնության վկայական,
- էպիկրիզ (բժշկական փաստաթղթեր) նախկինում կիրառված հետազոտման մեթոդների ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին` տրված պացիենտի բուժօգնությունն իրականացրած բժշկական հաստատության կամ տարածքային սպասարկման կանանց կոնսուլտացիայի կողմից (եթե կինը մինչև դիմելը հետազոտվել կամ անպտղության կապակցությամբ ստացել է բժշկական օգնություն) (առաջին անգամ հետազոտվող անպտուղ զույգերի դեպքում բժշկական փաստաթղթեր չեն ներկայացվում):
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելու ժամկետի` առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն:
Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմողը համապատասխանում է ծրագրի պայմաններին և ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը, որոնք թերի ներակայացվելու դեպքում առաջարկվում է ներկայացնել նաև բացակայող փաստաթղթերը:
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Լ որոշում
-
ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003