This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ անհետաձգելի բուժօգնություն ուղղաթիռով
ՀՀ ամբողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը և պացիենտի տեղափոխումը (այդ թվում՝ հոսպիտալացումը) կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության, ինչպես նաև արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության (սանավիա) միջոցով:
Այս ծառայությունը գործում է հիվանդի բժշկասանիտարական տեղափոխման անհնարինության դեպքում, կամ, եթե ախտորոշման ճշտման կամ բուժօգնության համար պահանջվում է նեղ մասնագիտական խորհրդատվություն։
Ուղղաթիռով հիվանդին տեղափոխման անհրաժեշտության մասին համապատասխան բժշկական հաստատության տնօրենը պետք է տեղեկացնի «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին (010-47-70-70 կամ 8119) հեռախոսահամարով։
Ընդ որում՝ դա պետք է կատարվի հիվանդի հարազատներին տեղեկացնելուց և նրանց գրավոր
համաձայնությունը ստալուց հետո՝ առավելագույնը 15 րոպեի ընթացքում։
Ծրագրի մասին
Այս ծառայությունը բնակչությանը տրամադրվում է առողջապահական ոլորտի պետական պատվերի (անվճար) շրջանակում։
Ներկայացվող պահանջները
Ուղղաթիռով պացիենտին տեղափոխել հնարավոր է ՀՀ Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի բժշկական կազմակերպություններից ստացած կանչերի հիման, եթե հիվանդի մոտ առկա են՝
-
գանգուղեղային և ողնաշարի ծանր վնասվածքներ` տրավմատիկ շոկի ուղեկցումով,
-
պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
-
կյանքին վտանգ սպառնացող ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում`
գիտակցության կորստով, -
կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ (էկզոգեն` պոլիօրգանային անբավարարության ախտանիշներով),
-
մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային
հիվանդություն, -
ինֆեկցիոն-տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդություններ և վիճակներ,
-
կյանքին վտանգ սպառնացող անհայտ էթիոլոգիայի գիտակցության կորուստ,
-
հղիներ և ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում,
-
ռեսպիրատոր դիսթրես սինդրոմ` ծանր աստիճանի (նորածնային շրջանում),
-
սուր երիկամային անբավարարություն (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում),
-
սրտային անբավարարություն, պարոքսիզմալ տախիկարդիա (մինչև 18 տարեկան
երեխաների դեպքում), -
կոմա` անհայտ էթիոլոգիայի (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում),
-
գլխուղեղի սպոնտան արյունազեղումներ (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում)։
Տրամադրման ժամկետը և արժեքը
Ծառայությունը տրամադրվում է անհապաղ։
Հղում օրենսդրությանը
ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 18-ի N 611-Ա հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ առողջապահության նախարարության moh.am կայքում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003