BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Ստանալ պետական պատվերով բժշկական օգնություն ու սպասարկում

Պետական պատվերի միջոցով հնարավորություն է տրվում ՀՀ առողջապահության կազմակերպություններում օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Այս աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա՝ թերապևտին, ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին։  

Ծրագրի մասին

Պետական պատվերի միջոցով հնարավորություն է ընձեռնվում առողջապահության ոլորտի կազմակերպություններում օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար և համավճարով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։ 


Ներկայացվող պահանջները

Պետական պատվերով առողջապահական ծառայություներից օգտվելու շահառու կարող են լինել հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիները․  

  • ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
  • հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով,
  • հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով,
  • հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով.
  • մինչև 18 տարեկան երեխաներ,
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
  • վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում՝ 42 օր ժամկետով,
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք,
  • անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ,
  • զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն),
  • զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներ,
  • փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամություն ձեռք բերած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ,
  • ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
  • ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
  • բռնադատվածներ,
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
  • մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
  • ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ,
  • զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագրի շրջանակներում),
  • զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,
  • ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ,
  • դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն և իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ:


Պահանջվող փաստաթղթերը

Պետական պատվերով բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • կարգավիճակը հավաստիացնող թուղթ,
  • բժշկական եզրակացություն/ուղեգիր։


Տրամադրման կարգն ու ժամկետը

Աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է այցելել տեղամասային բժշկին, որը կնշանակի հետազոտություններ ու նեղ մասնագիտական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտ դեպքերում՝ կուղեգրի համապատասխան ծառայությունները ստանալու։  

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Was this page useful?