This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ մինչև 18 տարեկան անձանց տրամադրվող հիվանդանոցային բուժօգնություն
Ծրագրի շրջանակում տրամադրվում են մինչև 18 տարեկան անձանց անվճար և արտոնյալ պայմաններով (պետական պատվերով) մատուցվող հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ։
Ծրագրի մասին
Մինչև 18 տարեկան անձանց` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կազմակերպությունում կարող է իրականացվել է հետևյալ պայմաններում․
- շուրջօրյա հիվանդանոցային հսկողություն,
- ցերեկային հիվանդանոցային հսկողություն,
- մասնագիտացված բժշկական օգնություն` շուրջօրյա հիվանդանոցային հսկողություն չպահանջող դեպքերում,
- հիվանդանոցներում արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում,
- անհետաձգելի կարճատև (2-ից մինչև 24 ժամ) հիվանդանոցային բժշկական օգնություն` (Էմերջենսի)։
Ներկայացվող պահանջները
Ծրագրին դիմել կարող են մինչև 18 տարեկան ՀՀ քաղաքացիները։
Պահանջվող փաստաթղթերը
Մինչև 18 տարեկան անձանց բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,
- տեղամասային բժշկի կողմից տրված ուղեգիրը, իսկ անհետաձգելի դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության կողմից տրված ուղեգիրը կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությունը։
Տրամադրման կարգը
Աջակցությունը (այդ թվում` վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը) տրամադրվում է․
- հիվանդանոցային պայմաններում բուժում պահանջող դեպքերում,
- վարակիչ hիվանդությունների դեպքում, որը ներառում է տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը` հակատուբերկուլոզային դիսպանսերներում (կենտրոններում), վարակիչ, այդ թվում աղիքային հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը՝ մանկական ինֆեկցիոն տեսակի լիցենզիա ունեցող հիվանադնոցներում,
- սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը բուժօգնության տվյալ գծով պետական պատվերով,
- չարորակ նորագոյացությունների (այդ թվում օնկոհեմատոլոգիական հիվանդությունների) բժշկական օգնությունը և սպասարկումը, ախտորոշման ճշտման նպատակով մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտումը` մասնագիտացված կենտրոններում,
- հոգեկան խանգարումների բուժումը և մասնագիտական խնամքը՝ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի մասով լիցենզիա և պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների մանկական հոգեբուժական բաժանմունքներում,
- նորածինների բժշկական օգնության և խնամքի կազմակերպումը,
- պերիտոնեալ և հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը՝ այդ գծով պետական պատվեր ունեցող հիվանդանոցներում։
Պլանային դեպքերում պացիենտը բժշկական կազմակերպություն է դիմում իր բժշկի ուղեգրմամբ։
Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում պացիենտները բժշկական հաստատություն են ընդունվում շտապօգնության ծառայության միջոցով:
Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում, եթե նրանք սեփական կամ հարազատների նախաձեռնությամբ են ընդունվում հիվանդանոց, բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է տվյալ հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի եզրակացության հիման վրա:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում
- ՀՀ առողջապահության նախարարի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրաման
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003