This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ մանկաբարձական և գինեկոլոգիական արտահիվանդանոցային բուժօգնություն
Աջակցության այս ծրագրով պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում (պետական պատվեր) տրամադրվում է գինեկոլոգիական և մանկաբարձական սպասարկում կանանց կոնսուլտացիաներում և առողջության կենտրոններում։
Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է բժշկական օգնության այն տեսակները, որոնց իրականացումը չի պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում (այդ թվում` տնային կանչը)։ Այն ընդգրկում է կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ:
Նախնական զննումից հետո ծառայության մատուցման տարբեր փուլերում կընդգրկվեն նաև այլ մասնագետներ, և կկազմակերպվի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գործընթացը:
Ծրագրի մասին
Աջակցության շրջանակում տրամադրվում են բժշկական օգնության ու սպասարկման հետևյալ տեսակները․
- հղիության նախածննդյան և հետծննդյան հսկողություն (այդ թվում՝ բարձր ռիսկի խմբի հղիներ և ծննդկաններ),
- գինեկոլոգիական կանխարգելիչ հետազոտում ու բուժում՝ առանց այցերի թվի սահմանափակման,
- դեղերի տրամադրում,
- տվյալ տարվա ընթացքում տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ դիմած կանանց կրծքագեղձերի կանխարգելիչ զննում, գինեկոլոգիական զննում, բժշկական ցուցումների դեպքում` ուլտրաձայնային և այլ հետազոտություններ,
- առաջին անգամ դիմած 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի պարտադիր քննություն, բժշկական ցուցումների առկայության դեպքում` կոլպոսկոպիա և բիոպսիա,
- նախադաշտանային և հետդաշտանադադարային տարիքի կանանց խորհրդատվության տրամադրում, գինեկոլոգիական բժշկական օգնության ու սպասարկման և անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացում,
- դեռահաս աղջիկների ֆիզիկական և սեռական հասունացման գնահատում և հետազոտություններ։
Ներկայացվող պահանջները
Աջակցությունից կարող են օգտվել․
- ՀՀ քաղաքացիություն ունեցող կանայք, դեռահաս աղջիկները,
- ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի կանայք,
- օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող կանայք,
- ՀՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող հղի կանայք։
Պահանջվող փաստաթղթերը
Մանկաբարձական և գինեկոլոգիական արտահիվանդանոցային բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), իսկ բացակայության դեպքում՝ ՀԾՀ-ի մասին տեղեկանք։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Առողջապահության նախարարի՝ 2020 թվականի հունվարի 22-ի թիվ N 198-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ առողջապահության նախարարության՝ moh.am կայքում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003