BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Ստանալ աղիների քաղցկեղի կանխարգելման բուժօգնություն

ՀՀ բուժհաստատություններում ներդրվել է աղիների քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը, որի նպատակն է աղիների (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղի (կոլոռեկտալ քաղցկեղ) չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը։ 

 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Processing duration
5 աշխատանքային օր

Աղիների քաղցկեղի կանխարգելման ծրագրին մասնակցելու համար պետք է դիմել տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին։

Ընդ որում՝ բժիշկն ինքն է պատահականության սկզբունքով իրեն կցագրված բնակիչներից ընտրում սքրինինգի շահառուին և նրան հրավիրում խորհրդատվության։ 

Ծրագրի մասին

Այս ծառայությունը բնակչությանը տրամադրվում է առողջապահական ոլորտի փորձարարական ծրագրերի շրջանակում։

Այս ծրագիրն իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում․  

  • Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն (Նոր Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան փողոց, 10 շենք, հեռախոսահամար՝ +374 11 60 00 03),

  • Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր առողջության կենտրոն» (Երևան Հրաչյա Քոչարի փող., 21 շենք, հեռախոսահամար՝ +374 10 27 57 94),

  • Երևանի քաղաքապետարանի «Ավան առողջության կենտրոն» (Երևան, Մարշալ Խուդյակովի փողոց, 153 շենք, հեռախոսահամա՝ +374 10 61 07 32),

  • Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» (Շիրակի մարզ, Գյումրի, Հաղթանակի պողոտա, 25 շենք, հեռախոսահամար՝ +374 312 55 13 3),

  • Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» (Շիրակի մարզ, Գյումրի, Շիրակացու փողոց, 13 շենք, հեռախոսահամար՝ +374 312 33 17 8),

  • Գյումրու «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» (Շիրակի մարզ, Գյումրի
    Մազմանյան փողոց, 3 շենք, հեռախոսահամար՝ +374 312 54 06 5)։ 


Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել ՀՀ 50-75 տարեկան քաղաքացիները, եթե նրանք սպասարկվում են վերը նշված բժշկական հաստատությունների կողմից (բացառություն են աղու պոլիպոզի կամ քաղցկեղի պատճառով դիսպանսերային հսկողության դեպքերը)։ 


Դիմողի մոտ քաղցկեղի հայտնաբերման դեպքում կարող են հետազոտվել նաև նրա՝ նույն հաստատություններում սպասարկվող 35-75 տարեկան ազգականները (կենսաբանական ծնողներ, երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ)։ 


Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ։


Տրամադրման կարգն ու ժամկետը

Սքրինինգի շահառուն ընտրվում է պատահականության սկզբունքով․ նրան կցագրված թերապևտը կամ ընտանեկան բժիշկը զանգի միջոցով հրավիրում է առաջնային խորհրդատվության՝  նրան տեղեկացնելով ծրագրի մանրամասներին։

Մասնակցության վերաբերյալ համաձայնությունը տաուց հետո քաղաքացին սկսում է կատարել անհրաժեշտ հետազոտությունները։

Առաջին հետազոտության բացասական արդյունքի դեպքում քաղաքացու սքրինինգը համարվում է ավարտված։ Իսկ դրական արդյունքի դեպքում բժիշկը հիվանդին ուղեգրում է հետագա հետազոտությունների ու մասնագիտական խորհրդատվության։ Հիվանդին տրամադրվում է նաև «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ» ծրագրի շահառուի թերթիկ։

«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ» ծրագիրը գործում է մինչև 2026 թվականը ներառյալ։ 


Հղում օրենսդրությանը

ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի մարտի 31-ի N 1331-Լ հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ առողջապահության նախարարության moh.am կայքում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Was this page useful?