This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ուռուցքային հիվանդության բուժում
Ծրագրի շրջանակում բժշկական ցուցման առկայության դեպքում բոլոր պացիենտներին ուռուցքային հիվանդության բուժման համար տրամադրվում է Մվասի (Բևացիզումաբ) դեղորայք։
Ներկայացվող պահանջները
Բժշկական ցուցման դեպքում ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ սոցիալական կամ հատուկ խմբերում ընդգրկվածությունից։ Պարտադիր է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայությունը․
- մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղ՝ ֆտորպիրիմիդինների ածանցյալների հետ զուգակցված,
- ոչ մանրբջջային և ոչ տափակբջջային թոքի քաղցկեղ՝ տեղային տարածված (ոչ վիրահատելի), ռեցիդիվող և մետաստատիկ փուլերում՝ որպես 1-ին գծի թերապիա զուգակցված քիմիա և իմունաթերապիայի հետ,
- տեղային տարածված կամ մետաստատիկ երիկամաբջջային քաղցկեղ՝ որպես մոնոթերապիա,
- գլխուղեղի չարորակ նորագոյացություններ, մասնավորապես WHO grade 3 և 4 աստրոցիտոմաների և գլիոբլաստոմաների ժամանակ՝ որպես մոնոթերապիա կամ համակցված քիմիապրեպարատների հետ,
- ձվարանների, արգանդափողերի և որովայնամզի (պերիտոնիտ) առաջնային քաղցկեղներ,
- 4-րդ փուլի արգանդի վզիկի քաղցկեղ՝ համակցված քիմիապրեպարատների հետ,
- հեպատոցելյուլյար կարցինոմա՝ տեղային տարածված և մետաստատիկ փուլերում՝ որպես 1-ին գծի թերապիա՝ համակցված իմունաթերապիայի հետ:
Պահանջվող փաստաթղթերը
Ուռուցքային հիվանդության բուժումն իրականացնելու համար պետք է ներկայացնել․
- պացիենտի հիվանության պատմությունը՝ էպիկրիզը (էպիկրիզում պարտադիր պետք է լինեն հիվանդության փուլերի մասին տվյալները),
- պացիենտի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
- կոնտակտային տվյալներ:
Եթե կլինիկական փուլը համապատասխանում է բուժումը ստանալու պայմաններին, կարող են պահանջվել նաև՝
- հիվանդության պատմության և բժշկական զննության նկարագիրը,
- համակարգչային շերտագրություն (ռուսերեն հայտնի է КТ անվանումը ), անհրաժեշտության դեպքում՝ մագնիսառեզոնանսային շերտագրությունը (անգլերեն հայտնի է MRT անվանումը) և/կամ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի՝ ՊԷՏ-ի և կոմպյուտերային տոմագրոֆիայի՝ ԿՏ-ի հետազոտության տվյալները,
- ուռուցքի պաթոհյուսվածաբանական տվյալները,
- ուռուցքի իմունահիստոքիմիական տվյալները՝ ըստ անհրաժեշտության:
Ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում տվյալ հիվանդության կարգավիճակը ճիշտ գնահատելու, դեղի հնարավոր կողմնակի ազդեցությունները կանխելու և/կամ վերահսկելու նպատակով իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ.
- արյան ընդհանուր քննություն,
- նյութափոխանակության համապարփակ հետազոտություն՝ այդ թվում լյարդի և երիկամների ֆունկցիոնալ թեստեր:
Աջակցության չափը
Ծրագրի շրջանակում ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից բոլոր պացիենտներին տրամադրվում է Մվասի (Բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ և Մվասի (Բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ դեղեր։
Տրամադրման կարգը և ժամկետները
Ծառայության տրամադրման ժամկետները սահմանվում են վերը նշված բժշկական հաստատության կողմից։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 6-ի N 1227-L հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ Առողջապահության նախարարության moh.am կայքում։
8003
(+374) 060 80-80-03
8003
(+374) 060 80-80-03