BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Ստանալ դեղորայքի արժեքի փոխհատուցում

Ծրագրի շրջանակում առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի դեղորայքը հատկացվում է լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե

Առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի համար դեղորայքի արժեքի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է այցելել տեղամասային պոլիկլինիկա։

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի քաղաքացիներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։

Դեղերը տրամադրվում են ըստ հիմնական դեղերի ցանկի:


Ներկայացվող պահանջները 

Այս ծրագրով դեղերի արժեքի լրիվ փոխհատուցման համար կարող են դիմել․ 

  • ֆունկցիոնալության խորը, ծանր և մինջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք,
  • հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան),
  • հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),
  • բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ,
  • հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),
  • մինչև 7 տարեկան երեխաներ,
  • ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
  • արտակարգ իրավիճակներում կամ ՀՀ նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ,
  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձինք՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ),
  • քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձինք:


Դեղերի արժեքի մասնակի փոխհատուցման համար կարող են դիմել․ 

  • Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
  • բռնադատվածներ,
  • միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
  • միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,
  • միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

Պահանջվող փաստաթղթերը

Առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի համար դեղորայքի արժեքի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • դեղատոմս։


Աջակցության չափը

  • Մասնակի փոխհատուցման դեպքում դեղերը տրամադրվում են 50% զեղչով։  
  • Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են 30% զեղչով։ 


Հղում օրենսդրությանը 

  • «Դեղերի մասին» ՀՀ օրենքը
  • ՀՀ առողջապահության նախարարի` 2021 թվականի հուլիսի 28-ի N 57-Ն հրաման

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Was this page useful?