ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Այդ թվում՝ լիցենզիաներ և պետական ​​աջակցություն գյուղատնտեսներին

Ծառայություններ գյուղատնտեսներին

Սկսել

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։

Սկսել

Ծրագրի նպատակն է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ մատակարարել սարքավորումներ։

Սկսել

Ծրագրի հիմնական նպատակը լիզինգային պայմանագրերի միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծումն է։ 

Սկսել

Ծրագրի հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։

Սկսել

Ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:

Սկսել

Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Սկսել

Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և մթերված հումքի արժեքը կարճ ժամկետում վճարման ապահովումն է: 

Սկսել

Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը:

Սկսել

Ծրագրի նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։

Սկսել

Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

Սկսել

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտե­սությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։

Սկսել

Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով հնարավորություն ընձեռել ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ (ԽԵԿ)։  

Շրջակա միջավայրի պաշտպանություն

Սկսել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրում
Սկսել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից օգտակար հանածոների արդյունահանման իրավունքի տրամադրում
Սկսել

Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշները Երևանում հնարավոր է ստուգել առցանց եղանակով՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված հարթակի միջոցով։  


Հարթակում կարելի է դիտարկել ողջ քաղաքի փոշով աղտոտվածության մակարդակը և մինչև մեկ ամսվա կտրվածքով տեղեկություն ստանալ:

Սկսել
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացում և եզրակացության տրամադրում:
Սկսել
Երկրաբանական ուսումնասիրության իրա¬վունք հայցելու նպատա¬կով դիմումը ներկայաց¬վում է լիազոր մարմին: Լիազոր մարմնի կող¬մից համաձայնութ¬յան տրամադրման նպատակով կայացված որոշման հիման վրա կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր: Որոշման կայացման համար ՀՀ կառավարության սահմանած դեպքերում հիմք է հանդիսանում երկրաբանական ուսումնասիրության ծրագրի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման փորձաքննական դրական եզրակացությունը:

Ջրային ռեսուրսների կառավարում

Սկսել
Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի՝ ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պետք է ստանա ջրօգտագործման թույլտվություն։ Ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների համապարփակ և արդյունավետ կառավարումն իրականացնելու կարևոր գործիք է։

Թափոնների կառավարում

Սկսել
Թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների, թափոնների հեռացման վայրերի, թափոնների և դրանց օգտահանման ու վնասազերծման տեխնալոգիաների վերաբերյալ տվյալների տրամադրում։
Սկսել
Լիազոր պետական մարմնի կողմից առաքման թույլտվություն է տրամադրվում հայտատուին օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար (սահմանված անհատական չափաքանակների հիման վրա): Եթե հայտում ներկայացված է օզոնային շերտը քայքայող մեկից ավելի նյութերի ներմուծում, ապա դրա թույլատրելի քանակները սահմանվում են մեկ անհատական չափաքանակով` ըստ առանձին նյութերի: Հայտատուն իրավունք ունի սահմանված անհատական չափաքանակից ոչ ավելի քանակության օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ տարվա ընթացքում` միանվագ կամ մաս-մաս` ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի և ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութերի քանակության մասին:
Սկսել
Վտանգավոր թափոններ առաջացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը շրջակա միջավայրի նախարարություն համաձայնեցման են ներկայացնում վտանգավոր թափոնների անձնագրերը (յուրաքանչյուր թափոնատեսակի համար երկու օրինակից), նախարարությունում անձնագրերը ուսումնասիրելուց հետո ներկայացնում են նախարարի համաձայնեցմանը կամ վերադարձնում են լրամշակման:
Սկսել
Վտանգավոր թափոններ առաջացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը շրջակա միջավայրի նախարարություն համաձայնեցման են ներկայացնում թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը (յուրաքանչյուրը երկու օրինակից), նախարարությունում դրանք ուսումնասիրելուց հետո ներկայացնում են նախարարի հաստատմանը կամ վերադարձնում են լրամշակման:
Այս էջը օգտակա՞ր էր