ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Ստանալ սպանդանոցային ծառայությունների մատուցման աջակցություն

Ծրագրի շրջանակներում ԱԱՀ վճարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է փոխհատուցում ՀՀ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով։ Ծրագրի նպատակն է խրախուսել սպանդանոցային սպանդը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և ազգաբնակչության համար ապահովել որակյալ ու անվտանգ մսամթերքի մատակարարումներ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Տրամադրման տևողությունը
25 աշխատանքային օր

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • լինել ԱԱՀ վճարող համարվող տնտեսվարող,
  • գնել գյուղատնտեսական կենդանիներ ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից,
  • իրականացնել սպանդանոցային սպանդ և մսամթերք վաճառել, 
  • աջակցության տրամադրման նպատակով էկոնոմիկայի նախարարություն դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունենալ չվճարված հարկեր,
  • դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրած լինել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ (հաշվետվություններ)։


Պահանջվող փաստաթղթեր 

Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝ 

  • խոշոր եղջերավոր կենդանիների գնման համար ստացված՝ վաճառքը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա կազմված  տեղեկանքը։ Ընդ որում՝ առաջին անգամ դիմում ներկայացնելու դեպքում այս տեղեկանքը ներկայացվում է նախորդող 3 ամիսների համար, իսկ ամեն հաջորդ անգամ դիմելու դեպքում՝ դիմումի ներկայացմանը նախորդող 1 ամսվա համար, 
  • դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների մսեղենի վաճառքը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկանք,
  • խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման անասնաբուժական վկայականների պատճենները,
  • տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10% բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամների անուններն ու ազգանունները։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Տնտեսավարողն աջակցության ստացման դիմումը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է մինչև տվյալ ամսվա գործունեությանը հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։
  • Դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն։
  • Ուսումնասիրության դրական պատասխանի դեպքում տնտեսվարողի և Էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է աջակցության տրամադրման պայմանագիր, և 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարողին։ 


Ծրագրից շահառուները կարող են օգտվել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։


Հղում օրենսդրությանը՝ 

ՀՀ կառավարության՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշում

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր