ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնության տրամադրում

Երկրաբանական ուսումնասիրության իրա¬վունք հայցելու նպատա¬կով դիմումը ներկայաց¬վում է լիազոր մարմին: Լիազոր մարմնի կող¬մից համաձայնութ¬յան տրամադրման նպատակով կայացված որոշման հիման վրա կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր: Որոշման կայացման համար ՀՀ կառավարության սահմանած դեպքերում հիմք է հանդիսանում երկրաբանական ուսումնասիրության ծրագրի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման փորձաքննական դրական եզրակացությունը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
1 ժամ
Ծառայության արժեքը
15000
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1.Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու նպատակով դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`
1) դիմումատուի անվանումը, հասցեն (գտնվելու վայրը).
2) դիմումատուի պետական գրանցման համարը.
3) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.
4) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը, որին կցվում են՝անհրաժեշտ քարտեզագրական նյութերը, իսկ կառավարության սահմանած դեպքերում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը:
5) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն,
5.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
5.2) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
6) ներկայացված փաստաթղթերի ցանկը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր