ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Գյուղատնտեսություն

Դիմել գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրին

Ծրագրի հիմնական նպատակը լիզինգային պայմանագրերի միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծումն է։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, համայնքներ
Դիմելու տևողությունը
30 րոպե

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում է հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝

  • տրակտորներ՝ տարբեր մակնիշների,

  • կոմբայններ,

  • հավաքիչ-մամլիչներ,

  • շարքացաններ,

  • գութաններ,

  • խոտհնձիչներ,

  • կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,

  • կուլտիվատորներ, ֆրեզներ,

  • սրսկիչներ,

  • տրակտորային կցասայլակներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա։

Ներկայացվող պահանջները

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • ընտրել սարքավորման տեսակը, այն արտադրողին կամ մատակարարին,

  • դիմել ծրագրի մասնակից բանկերից և վարկային կազմակերպություններից որևէ մեկին,

  • Ֆինանսական կառույցի կողմից վարկունակության պահանջների բավարարման դեպքում վճարել 20% կանխավճարը՝ կնքելով լիզինգի պայմանագիր։ 

Պահանջվող փաստաթղթերը

Կախված բանկի կամ վարկային կազմակերպության կառույցի ընտրությունից՝ պահանջվող փաստաթղթերը կարող են տարբերվել։ 

Աջակցության չափը

Գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության առավելագույն չափը 500 միլիոն դրամ է։

Տրամադրման տևողությունը և կարգը

  • Լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար՝ 0%։
  • Լիզինգի մարման ժամկետը՝ կոմբայնների համար կազմում է 10, տրակտորների համար՝ 6, շարքացանների, հավագիչ-մամլիչների համար՝ 3-6, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի։
  • Տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի։ Լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ սահմանաված է տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության` 2025 թվականի մայիսի 15-ի N 585-Լ որոշում

  • ՀՀ կառավարության` 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 11 52-34-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր