ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ ջրօգտագործման թույլտվություն

Ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների համապարփակ և արդյունավետ կառավարումն իրականացնելու կարևոր գործիք է։ 

ՀՀ-ում ցանկացած տեսակի ջրօգտագործման համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել հայտ և ստանալ ջրօգտագործման թույլտվություն։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
25,000-145,000՝ կախված դեպքից
Տրամադրման տևողությունը
50 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվության օգտագործումը պետք է համապատասխանի՝

  • ջրի ազգային քաղաքականությանը,
  • ջրի ազգային ծրագրին,
  • համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին,
  • ՀՀ միջազգային պայմանագրերին,
  • ազգային ջրային պաշարի պահպանման պահանջին,
  • ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին։

Պահանջվող փաստաթղթերը

Ջրօգտագործումը կարող է լինել խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, արդյունաբերական, ձկնաբուծական և այլ նպատակների։

Թույլտվության համար պահանջվող փաստաթղերը կարող են տարբերվել՝ կախված ջրօգտագործման նպատակից։

Տրամադրման ժամկետը և կարգը

Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է 50 աշխատանքային օրվա ընթացքում։ Փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողին տրվում է ևս 15 աշխատանքային օր՝ լրամշակման համար։

Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է մինչև 25 տարի, իսկ կառավարման պլան չունեցող տարածքներում՝ մինչև 5 տարի ժամկետով։

Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է 1 տարի ժամկետով։ Լիցենզիան ստանալուց հետո անհրաժեշտ է 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմել ջրօգտագործման թույլտվության ժամկետը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետին համապատասխանեցնու համար։

Հորատանցքի հորատման նպատակով ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է 1 տարի ժամկետով, ինչից հետո անհրաժեշտ է դիմել գործող հորատանցքից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։

Ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ է ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ ներկայացնել դիմում՝ կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը։

Իրավաբանական անձի անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում անհրաժեշտ է դիմել թույլտվության վերաձևակերպման համար` կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը և տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ: Վերաձևակերպումն իրականացվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարման չափը և կարգը

Թույլտվության հայտի դրական եզրակացության տրամադրման դեպքում անհրաժեշտ է 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումը։

Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 95,000 դրամ, իսկ թույլտվության երկարաձգման և վերաձևակերպման համար՝ 25,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005169280 հաշվեհամարին։

Իրավաբանական անձանց դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 145,000 դրամ, իսկ թույլտվության երկարաձգման և վերաձևակերպման համար՝ 75,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005169298 հաշվեհամարին։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Ջրային օրենսգիրք
  • Կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 11 81-85-55 (54-60)
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր