Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում
Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ցուցաբերել ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն։
Ներկայացվող պահանջները
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝
- ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված հողատարածքներ, որոնք ընդգրկված են ջրօգտագործողների սպասարկման տարածքներում,
- լինել ջրօգտագործողների ընկերությունների անդամ հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ (բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների տարածքների)։
Պահանջվող փաստաթղթեր
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում (այն ջրօգտագործողների ընկերությանը, որի անդամ է հանդիսանում անձը),
- անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման վկայականը),
- տվյալ հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականը կամ տվյալ հողամասի նկատմամբ գույքային իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր,
- կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ստանալով դիմումը՝ ջրօգտագործողների ընկերությունն ուսումնասիրում է դրա համապատասխանությունը ծրագրին և կազմում համապատասխան եզրակացություն։
Փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու դեպքում այն վերադարձվում է դիմողին՝ 20 օրվա ընթացքում փաստաթղթերի ամբողջական փաթեթը կրկին ներկայացնելու ջրօգտագործողների ընկերության եզրակացությանը։
Ընկերության կողմից կազմված եզրակացությունը և դիմողի փաստաթղերը 10 օրվա ընթացքում ներկայացվում է Ջրային կոմիտե։
Ջրային կոմիտեն 15 օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը և պահանջներին բավարարելու պարագայում հավանություն է տալիս դիմողին ծրագրում ընդգրկելու համար և մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը մշակում և ներկայացնում է Կառավարության որոշման նախագիծ՝ վարձավճարների փոխհատուցման մասին։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1695-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։