Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր
Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատում
Վտանգավոր թափոններ առաջացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը շրջակա միջավայրի նախարարություն համաձայնեցման են ներկայացնում թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը (յուրաքանչյուրը երկու օրինակից), նախարարությունում դրանք ուսումնասիրելուց հետո ներկայացնում են նախարարի հաստատմանը կամ վերադարձնում են լրամշակման:
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մեկ ամիս
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Նախագծերի հաստատման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում՝ նշելով իրավաբանական անձանց համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը), իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը).
- վտանգավոր թափոնների գործածության ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում` լիցենզիայի պատճենը,
- թափոնի անձնագիրը,
- նախագծի հաշվարկը` լիազոր մարմնի կողմից սահմանված ձևով.
- տեղեկություններ թափոնների տեղադրման օբյեկտների մասին.
- այլ կազմակերպություններին թափոնների փոխանցման և(կամ) թափոնների տեղադրման օբյեկտների հետ կնքված պայմանագրի պատճենը.
- նախորդ տարվա ընթացքում տեղադրված թափոնների քանակը հաստատող փաստաթղթերը.
- թափոնների տեղադրման յուրաքանչյուր օբյեկտի համար բնապահպանական փորձաքննական եզրակացության պատճենը.
- թափոններ գոյացնող յուրաքանչյուր գործընթացի տեխնոլոգիական կանոնակարգը.
- բնապահպանական միջոցառումների ծրագիրը՝ ուղղված թափոնների գոյացման ծավալների նվազեցմանը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-59
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
(+374 11) 81-85-59
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մեկ ամիս
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-59
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
(+374 11) 81-85-59
Այս էջը օգտակա՞ր էր