ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն (կնքել պայմանագիր)

ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմում ներկայացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և կնքել պայմանագիր։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
100,000-10,000,000 դրամ՝ կախված դեպքից
Տրամադրման տևողությունը
6-9 ամիս

Ներկայացվող պահանջները

Օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է՝

 

Պահանջվող փաստաթղթերը

Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում (ընդ որում` և՛ թղթային և՛ էլեկտրոնային տարբերակով),
  • դիմողի պետական գրանցման համարը, նշում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին,
  • հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետը,
  • հաստատված օգտակար հանածոների ցանկը,
  • օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը,
  • հանքի փակման ծրագիրը,
  • մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուց 5 օր առաջ,
  • ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն (ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը),
  • ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ,
  • ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, կախված դեպքից՝ նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները,
  • շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման դեպքում սահմանային շերտի հողամասերի կառավարման մարմնի համաձայնությունը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

Ուշադրություն

Օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմում ներկայացնել այն հանքավայրի համար, որտեղ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Արդյունահանման թույլտվություն համար դիմումը ներկայացնելուց հետո 45 օրվա ընթացքում ուսումնասիրվում է ներկայացված նախագիծը և ներկայացնում տեխնիկական անվտանգության փորձաքննության և 2 ամսվա ընթացքում տրամադրում համապատասխան եզրակացություն։

 

Դրական եզրակացության դեպքում նախարարությունը 45 օրվա ընթացքում փաստաթղթերն ուղարկում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության (ՇՄԱԳ հաշվետվություն), որը տրամադրվում է 40-80 աշխատանքային օրվա ընթացքում։

 

ՇՄԱԳ դրական եզրակացությունը ստանալուց հետո նախարարությունը 20 օրվա ընթացքում տալիս է համաձայնությունը և դիմողին հրավիրում 10 օրվա ընթացքում վավերացնելու ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը։

 

Վճարման չափը և կարգը

Կախված գործունեության տեսակից և առանձնահատկություններից՝ վճարման չափը կարող է լինել տարբեր։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով կամ բանկային փոխանցմամբ 900005017026 հաշվեհամարին։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք
  • Կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-51-61
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր