ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության (ՇՄԱԳ հաշվետվություն)

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն (ՇՄԱԳ) իրականացնում է նախաձեռնողը՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել համապատասխան դիմում:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
300,000 - 1,000,000 դրամ՝ կախված գործունեության տեսակից
Տրամադրման տևողությունը
40-80 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմումն ու փորձաքննությունն անհրաժեշտ է իրականացնել մի շարք գործունեության տեսակների դեպքում, որոնք դասակարգվում են երկու` Ա և Բ կատեգորիաների՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի։

Պահանջվող փաստաթղթերը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն,

  • նախատեսվող գործունեության դեպքում՝ նախագծային փաստաթուղթը,

  • տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված նախնական համաձայնության որոշումը (եթե սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից որոշում չի կայացվում՝ նախաձեռնողը փաստաթղթերի փաթեթը կարող է փորձաքննության ներկայացնել առանց համաձայնության, ինչի դեպքում հարցում է կատարվում համապատասխան համայնքի ղեկավարին),

  • տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացված հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ առաջարկությունները և կարծիքները, ինչպես նաև հանրային լսումների արձանագրությունները)։

Եզրակացության չտրամադրման հիմքերը

Եզրակացությունը կարող է չտրամադրվել, եթե՝

  • լրամշակման վերադարձված փաթեթը նախաձեռնողի կողմից չլրամշակված ներկայացնելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է բացասական եզրակացություն,

  • 30 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում փաթեթն օրենքի ուժով համարվում է բացասական եզրակացություն ստացած:

Վճարման չափը և կարգը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 300,000-1,000,000 դրամ՝ կախված գործունեության տեսակից։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005000196 հաշվեհամարին։

Տրամադրման ժամկետը և կարգը

Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության ՇՄԱԳ հաշվետվության համար  եզրակացությունը տրամադրվում է 80 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Բ կատեգորիայի՝ նախատեսվող գործունեության համար 40 աշխատանքային օրվա ընթացքում։

Փորձաքննության գործընթացների լիարժեքությունն ապահովելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում փորձաքննական գործընթացի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 աշխատանքային օրով։

Հղում օրենսդրությանը

  • «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք

  • Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 22-02-17

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր